Լրահոս

08.01.2022 10:26


Երևանում «Եռաբլուրի» մուտքի դիմաց բախվել են BMW X5-ը, Mercedes-ն ու Mitsubishi-ն. կան վիրավորներ

Երևանում «Եռաբլուրի» մուտքի դիմաց բախվել են BMW X5-ը, Mercedes-ն ու Mitsubishi-ն. կան վիրավորներ

Հունվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում, Սեբաստիա փողոցում, «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի դիմաց բախվել են BMW X5, Mercedes և Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը