Աշխարհ

07.01.2022 17:47


Բանկի նախկին ղեկավարը հայտարարել է, որ ինքն է Ղազախստանի ընդդիմության առաջնորդը

Բանկի նախկին ղեկավարը հայտարարել է, որ ինքն է Ղազախստանի ընդդիմության առաջնորդը
Ղազախստանի Հանրապետությունում արգելված «Ղազախստանի ժողովրդավարական ընտրություն» ընդդիմադիր միավորման, ինչպես նաև ԲՏԱ բանկի նախկին ղեկավար և ընդդիմադիր Մուխտար Աբլյազովը հայտարարել է, որ ընդդիմության և բողոքի ակցիաների առաջնորդն ինքն է: Տեղեկությունը հայտնում է Reuters-ը։

«Մենք չենք պատրաստվում որևէ բանակցություն սկսել կոռումպացված ռեժիմի հետ, ինչպես նաև հասնելու ենք ամբողջական հրաժարականի։ Պայքարելու ենք, որ Նուրսուլթան Նազարբաևը կալանավորվի, քանի որ ուր էլ գնա, մենք կգտնենք նրան»,-լեհական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում ասել է Աբլյազովը։

Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Ամբողջ Ղազախստանում անջատվել է համացանցային կապը, ժամանակավորապես դադարեցվել է մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։
Ղազախստանի ՆԳՆ հրապարակած տվյալներով` ներկա պահին անկարգությունների 26 մասնակից սպանվել է, շուրջ 3000–ը` ձերբակալվել բռնություններին մասնակցելու համար։
Աղբյուրը` armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը