Հարավկորեացի երիտասարդ դերասանուհին մահացել է իր մասնակցությամբ քաղաքական դրամայի պրեմիերայից շաբաթներ անց
Հարավկորեացի դերասանուհի Կիմ Մի Սուն, որը նկարահանվել է Disney+-ի «Ձնծաղիկը» և Netflix-ի «Դժոխքի կանչը» սերիալում, մահացել է 29 տարեկանում:
Ինչպես հաղորդում է CNN-ը, դերասանուհու և մոդելի մահվան լուրը հաղորդվել է Landscape Entertainment գործակալության՝ չորեքշաբթի արած հայատարարությամբ:
«Մենք չափազանց ցավալի և տխուր լուր ունենք հայտնելու: Դերասանուհի Կիմ Մի Սուն անսպասելիորեն լքել է մեզ հունվարի 5-ին»,-ասվում է հայտարարության մեջ:
Գործակալությունը չի հայտնել մահվան պատճառը և խնդրել է ասեկոսեներ չտարածել:
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ դերասանուհու մահը վրա է հասել Հարավային Կորեայում 1987-ին տեղի ունեցած ժողովրդավարական շարժման մասին պատմող «Ձնծաղիկը» քաղաքական դրամայի պրեմիերայից շաբաթներ անց:

Աղբյուրը՝ tert.am