Ունենք պաշտոնապես հաստատված և Բաքվում պահվող 51 և չհաստատված 80 գերի, 200 անհետացման դեպք. 2022-ին կենտրոնանալու ենք Ադրբեջանի ղեկավարությանը պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ. Սահակյան
Ռազմագերիների հետ կապված աշխատանքները սկսվել են դեռևս 2020թ-ի հոկտեմբերից, բայց հիմնական իրավական աշխատանքները իրականացվել են 2021թ-ի ընթացքում։ Անհապաղ միջոցներ կիրառելու միջնորդություններից զատ նախապատրաստվել են գանգատներ և ներկայացվել են միջազգային ատյաններին։ Այս մասին Tert․am-ի հետ զրույցում, անդրադառնալով 2021թ-ին գերիների վերադարձի ուղղությամբ տարվող հիմնական իրավական աշխատանքներին, ասաց իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
«Այս ամեն ինչից բացի մենք իրականացրել ենք ջատագովությունը և մեր ձեռքի տակ եղած փաստերը ներկայացրել ենք դիվանագետներին կամ միջազգային կառույցների պաշտոնատար անձանց։ Փորձել ենք այս խողովակներով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի քաղաքական գործընթացներում ևս դրական տեղաշարժեր լինեն։ Ընդհանուր առմամբ դատարանները մեր միջնորդություների խնդրանքների մեծ մասը բավարարել են, մի փոքր սահմանափակ դիրքերից են հանդես եկել ազատ արձակելու խնդրի կապակցությամբ, որը նախ պայմանավորված է դատարանների սահմանափակ մանդատով և նաև ընթացող գլոբալ քաղաքական պրոցեսներով»,-ասաց Սահակյանը։
Նա նշեց, որ այս ամենով հանդերձ, միջազգային կառույցները կոչեր են հղել Ադրբեջանին և իրականացրել են ֆորմալ և ոչ ֆորմալ աշխատանքներ։
«Խնդիրը, իհարկե, մնում է չլուծված և մեկուկես տարին բավականին տևական ժամանակ է, որպեսզի այդ խնդիրները իրենց վերջնական լուծումը ստանային, սակայն հաշվի առնելով, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում կամ խնդիրներ, սա խոչընդոտ է այս գործընթացներում։ Հստակ անելիքներ ունենք 2022թ-ին, եթե այս տարվա ընթացքում ապահովել ենք փաստահավաքությունը և իրավական գործընթացների մեկնարկը, 2022թ-ին առավել մեծ աշխատանք ենք տանելու պատասխանատվության ենթարկելու մասով։ Մեր թիրախը լինելու է հայերի հանդեպ հանցագործություններ իրականացրած Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անմիջական կատարողները»,-նշեց իրավապաշտպանը։
Հարցին` գերիների թվի հետ կապված ինչպիսի՞ն են վերջին տվյալները, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց.
«Մինչև նոյեմբերի 16-ի դրվագը, մենք ունենք 40 հաստատված և դեռևս Բաքվում պահվող գերիներ, այս թիվը մնացել է անփոփոխ։ Նոյեմբերի 16-ի դրվագով ունեցանք շուրջ երեք տասնյակին մոտ գերեվարման նոր դեպքեր, պաշտոնական տվյալներով 32-ը, որից 21-ը վերադարձվել են, 11-ը դեռևս պահվում են Բաքվում։ Ընդհանուր առմամբ ունենք 51 հաստատված գերիներ, որոնք դեռևս գտնվում են Ադրբեջանում։ Միևնույն ժամանակ մենք ունենք չհաստատված գերեվարման դեպքեր, և այդ խումբը գտնվում է խոցելի վիճակում, նրանք գտնվում են անհայտության մեջ և նրանց ճակատագրերի առնչությամբ նոր տեղեկատվություն չի տրամադրվում, այլ կերպ ասած՝ ենթարկվել են բռնի անհետացման, այս գործերի քանակը շուրջ 80-ն է, կան անհետացման դեպքեր, որոնք շուրջ 200-ն են։ Այդ 80 գերիների մասով ջանքեր պետք է գործադրվեն, որպեսզի նրանց գերեվարումը պաշտոնականացվի`անկախ հետագա դեպքերից։ 2020թ-ի պատերազմի արդյունքում շուրջ 135 գերեվարվածներ հայրենադարձվել են»։
«Ես կարծում եմ, որ մեր երկրում կալանքը որպես խափանման միջոցը չարաշահվում է։ Այն իրականացվում է պատժիչ նպատակով, վարույթ իրականացնող մարմինները փոխանակ բարձրացնեն իրենց պրոֆեսիոնալիզմը, տեխնիկական և այլ հագեցվածությունը, որպեսզի ապահովեն գործերի օբյեկտիվ քննությունը, նրանք սովետական հոգեբանությամբ փորձում են ճնշումների միջոցով ինքնախոստովանական ցուցմունքների հիման վրա կառուցել քրեական գործեր։ Իրենց ցանկալի կարճ և ոչ հեռանկարային ինքնախոստովանական ցուցմունք ստանալու նպատակով օգտագործում են կալանքը որպես պատժիչ միջոց։ Ցավոք սրտի այդ պրակտիկան կիրառվեց շատ խոցելի և զգայուն խմբի նկատմամբ»։
Իրավապաշտպանն ընդգծեց, որ այս քայլը ունեցավ արտաքին քաղաքական բացասական արձագանք Հայաստանի իմիջի տեսանկյունից։
«Մենք տեսանք նաև՝ ինչպես Ալիևը Հայաստանին մեղադրեց գերիներին խոշտանգելու մեջ։ Այն գործողությունները, որը կատարում էին նրանք, վերագրեցին Հայաստանի իշխանություններին։ Ներպետական իրավական տրամաբանությամբ էլ այս կալանավորումը գնահատում ենք ոչ իրավաչափ, դրանք չունեն օրենքով նախատեսված հիմքեր, նաև ապահովված չէ համաչափությունը, այդ խնդիրը կարելի էր լուծել ավելի մեղմ խափանման միջոցի ընտրությամբ։ Ես և իմ գործընկերները` Ռուբեն Մելիքյանը և Դավիթ Ավագյանը որպես պաշտպանյալները ենք ներգարվել երկու կալանավորվածների գործերին, վիճարկելու ենք խափանման միջոց կալանքը և հետագայում փաստերով դիմեկու ենք ՄԻԵԴ։ Վստահորեն կարող եմ ասել, որ փախուստի հեռանկարներ չկան, այդ տղաները հրաժարվել են գնալ երրորդ երկիր և եթե ցանկություն ունենային փախչել, ուղիղ ճանապարհով կգնային»,-ասաց Սահակյանը։
Սահակյանը նշեց, որ 2022թ-ին բացի իրավական հիմնական գործողություններից, աշխատանքներ են տանելու այլ երկրների ազգային օրենսդրությամբ օտարերկրյա պետություններում քրեական հետապնդումներ իրականացնելու համար, աշխատելու են քաղաքական սանկցիաների ուղղությամբ։

Անդրադառնալով վերադարձած գերիներին կալանավորելու դեպքերին՝ Սահակյանը նշեց.