Աշխարհ

07.01.2022 13:37


«Տոկաևն Ալիեւին շնորհավորում էր հաղթանակի տարեդարձի առիթով, իսկ Հայաստանի իշխանությունները 70 մարդու են ուղարկել՝ Ղազախստանում իրավիճակի կայունացման համար». Սարիկ Անդրեասյան

«Տոկաևն Ալիեւին շնորհավորում էր հաղթանակի տարեդարձի առիթով, իսկ Հայաստանի իշխանությունները 70 մարդու են ուղարկել՝ Ղազախստանում իրավիճակի կայունացման համար». Սարիկ Անդրեասյան

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը մեկնաբանել է Հայաստանի իշխանությունների որոշումը՝ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկել՝ Ղազախստան իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով։

«Ընդամենը մի քանի ամիս առաջ Տոկաևն (Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաև․ խմբ․) Ալիևին շնորհավորեց հաղթանակի հոբելյանի ու տոնի առիթով, իսկ այսօր Հայաստանի իշխանությունները 70 մարդ ուղարկեցին Ղազախստանում իրավիճակի վերականգնման համար։ Ես կարծում եմ, որ չի կարելի նույնիսկ մեկին ուղարկել։ Սա խոսում է հայկական իշխանությունների արժանապատվության զգացման բացակայության մասին։ Ամոթ է։

Ես մեծացել եմ Ղազախստանում։ Հյուսիսում։ Մանկության տարիներին մեզ ստիպում էին վերապատմել Նազարբաևի «Ղազախստան 2030» ուղերձը։ Դա Հյուսիային Կորեայի ոճով ուղերձ էր, և բոլորը ձևացնում էին, թե հավատում են, իբրև ապրելու են հզոր երկրում։ Հերթական բռնապետը, որն ամբողջ գումարը տվել է իր ընտանիքին ու մտերիմ շրջապատին։ Վստահ եմ, որ ամեն ինչ կանցնի, և բոլորին կցրեն, սակայն ուղերձն, ակնհայտորեն, չի ստացվել»,-արձագանքել է Անդրեասյանը՝ հավելելով, որ հրապարակումը ոչ թե Ղազախստանի, այլ «Հայաստանի առաջնորդների արժանապատվության կորստի» մասին է։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը