Աշխարհ

07.01.2022 21:26


ԿԺԴՀ-ն չի մասնակցի Պեկինի Օլիմպիական խաղերին «թշնամական ուժերի և պանդեմիայի պատճառով»

ԿԺԴՀ-ն չի մասնակցի Պեկինի Օլիմպիական խաղերին «թշնամական ուժերի և պանդեմիայի պատճառով»

Հյուսիսային Կորեայի ղեակավարություն ու Ազգային օլիմպիական կոմիտեն 2022թ․ Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեին և Չինաստանի ղեկավարությանը հայտնել են, որ չեն կարողանա մասնակցել Խաղերին, հաղորդում է այդ երկրի պետական լրատվական գործակալությունը։

«ԱՄՆ-ն Պեկինի Օլիմպիական խաղերի հաջող բացման դեմ գործողություններում ավելի է ակտիվանում։

Մենք չենք կարող մասնակցել Խաղերին թշնամական ուժերի և պանդեմիայի պատճառով։ Ամբողջովին աջակցում ենք մեր չինացի ընկերներին Խաղերի կազմակերպման աշխատանքներում»,-նշվում է Հյուսիսային Կորեայի կառավարության հայտարարությունում (kcna.kp)։

Պեկինի Օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 4-ից 20-ը։

Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի պատվիրակությունը չէր մասնակցել նաև 2021-ին անցկացված Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերին։ Այդ պատճառով Միջազգային օլիմպիական կոմիտեն այդ երկրին զրկել է մինչև 2022թ․ դեկտեմբերի 31-ը օլիմպիական շարժման հետ կապված գործունեությունից։

Աղբյուրը՝ /sport.news.am

Այս խորագրի վերջին նյութերը