Լրահոս

07.01.2022 10:08


Երևանում ԱՄՆ դեսպանատան մոտ Volkswagen Golf-ում հրդեհ է բռնկվել, այն վերածվել է մոխրակույտի

Երևանում ԱՄՆ դեսպանատան մոտ Volkswagen Golf-ում հրդեհ է բռնկվել, այն վերածվել է մոխրակույտի

Հունվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, ավտոմեքենա է այրվում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 1-ին և 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:

Հրշեջները մարել են Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Վարորդը Երևանի բնակիչ, 25-ամյա Տիգրան Պետրոսյանն է, ով ասում էր, որ ավտոմեքենան վարելու ընթացքում նկատել է կրակը, և այն այնքան արագ է տարածվել, որ չի հասցրել մարել այն ու արդեն ժամանած պարեկներն ու հրշեջները իրենց աշխատանքն են կատարել:

Այս խորագրի վերջին նյութերը