Ադրբեջանը նախատեսում է 2022թ․ մասնակցել ՀԱՊԿ երկու զորավարժություններին
Ադրբեջանցի զինծառայողները պլանավորում են այս տարի մասնակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հովանու ներքո անցկացվող երկու միջազգային զորավարժություններին։ Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։
«2022 թվականին նախատեսվում է ադրբեջանցի զինծառայողների մասնակցությունը ավելի քան 30 միջազգային վարժանքների և մրցումների: Մասնավորապես «Eternity-2022», «EFES-2022», «Անխախտելի եղբայրությունը-2022», «Ձմեռ-2022», «Միջազգային բանակային խաղեր-2022» և այլ միջազգային վարժանքներն ու մրցումները փորձի փոխանակման միջոցով կնպաստեն մեր զինծառայողների գիտելիքների և հմտությունների ընդլայնմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։
«Անխախտելի եղբայրությունը» ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի վարժանքներից է, իսկ «Միջազգային բանակային խաղերը»՝ համալիր միջազգային մրցումներ են ՀԱՊԿ երկրների զինված ուժերի ստորաբաժանումների միջև։
ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am