Նիկոլի հոգին փառավորվո՞ւմ է, երբ ղազախ ցուցարարները ոստիկաններից վահաններ են խլում (տեսանյութ)
2008–ի նախագահական ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը պաշտպանում էր Ղարաբաղը մշակութային ինքնավարության կարգավիճակով Ադրբեջանի կազմում թողնելու գաղափարը։ Նա կոկորդը պատռելով «Լևո՜ն, Լևո՜ն» էր գոռում, հանրահավաքային դիջեյություն անում 1–ին նախագահի համար ու ամբողջ ուժով ներազգային թշնամանք հրահրում՝ հակաղարաբաղցիական քարոզ տանելով։
Թույնի ու ատելության մթնոլորտը հասավ գագաթնակետին 2008–ի մարտի 1–ին։ Նիկոլը բախումներ հրահրեց՝ «Մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից» կոչերի ներքո։
Նիկոլի հրահրած բախումների արդյունքում 10 զոհ ունեցանք, այդ թվում՝ ոստիկաններ։ Մոտ 200 ոստիկան վիրավորվեց։ Ցուցարարները թալանով ու ջարդարարությամբ էին զբաղված։ Այն ժամանակ իշխանություններին հաջողվեց խափանել թուրքական ծրագիրը։
Նիկոլը 10 մարդու գլուխ կերավ ու թռավ դեպքի վայրից։ Հետո գործարքի արդյունքում հայտնվեց ազատության մեջ ու շարունակեց իր հակաղարաբաղյան, հակաղարաբաղցիական գործունեությունը։
Նիկոլենք 10 զոհի թեման կարողացան անընդհատ շահարկել, զոհերի վրա միավորներ հավաքել։
Վարչապետ դառնալուն պես Նիկոլը շարունակեց հակաղարաբաղյան, հակաղարաբաղցիական քարոզը։ Օգտագործվող գործիքի դերում «Մարտի 1»–ի գործն էր, ինչպես նաև մարտի 1–ին զոհվածների հարազատները, որոնց մի մասին նա կաշառեց պետբյուջեի հաշվին, որ «քշի» իր քաղաքական հակառակորդների դեմ։
Նիկոլը «Մարտի 1»–ի շրջանակներում քրգործեր հարուցեց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, ԳՇ նախկին ղեկավար Սեյրան Օհանյանի, ՊՆ Միքայել Հարությունյանի դեմ, թե բա նրանք բանակն ու ոստիկանությունն օգտագործել են ցուցարարների դեմ։
Նիկոլի ղազախական «օլոմբան»
Ճակատագրի հեգնանքն այն է, որ հիմա Նիկոլը ՀՀ վարչապետի կարգավիճակով ՀԱՊԿ զորախմբի կազմում հայ զինվորին ուղարկել է Ղազախստան այնտեղի «Մարտի 1»–ը ճնշելու համար։
Փողոցով իշխանության եկածն այժմ դեմ է փողոցով իշխանության գալուն՝ «Անասնաֆերմայի» խոզերի պես։
2008–ի մարտի 1–ին Նիկոլն ասում էր, որ իր հոգին փառավորվել է, երբ իմացել է, որ ոստիկաններից մահակներ ու վահաններ են խլել հայ ցուցարարները։ 2008–ի մարտի 1–ին Նիկոլը քաղաքում բարիկադներ էր սարքել տալիս ու կոչ էր անում ոստիկանների դեմ կռիվ տալ։
Հիմա փաստորեն, Նիկոլի հոգին չի փառավորվում, երբ ղազախ ցուցարաներն են ոստիկաններից մահակներ ու վահաններ խլում։ Նիկոլն իր պատկերացրած հակահեղափոխականն է դարձել։
Ով ով, բայց Նիկոլը չէր կարող հանրային ընդվզման դեմ Ղազախստան զորք ուղարկել, քանզի դա նշանակում է թքել սեփական երեսին։ Դա նշանակում է, որ ինքն իր դատավճիռն է կարդում՝ փաստացի հայտարարելով․ «Ռոբերտ Քոչարյանը 2008–ին ճիշտ էր, իսկ ես սխալվեցի»։
Նիկոլի հիմիկվա պահվածքը քաղաքական պոռնկության ու կերպարանափոխության գագաթնակետն է։ Ընդդիմադիր հաճախորդ աշխատած տարիներին ՀԱՊԿ–ին հայհոյող, վարչապետ դառնալուն պես ՀԱՊԿ–ին վարկաբեկող Նիկոլն այսօր ՀԱՊԿ–ի շրջանակներում հայ զինվորին ուղարկում է Ղազախստանի նախագահ Տոկաևի քամակը փրկելու։ Այն Տոկաևի, որը շնորհավորում էր Ալիևին 44–օրյա պատերազմում հաղթելու և Շուշին հայերից խլելու համար։
Նիկոլը զորք է ուղարկել մի երկիր, որը բացահայտորեն պաշտպանել է ադրբեջանական ագրեսիան՝ ընդդեմ Արցախի։ Թեև զարմանալ պետք չէ, քանզի Նիկոլն ինքն է արդարացնում ու հիմնավորում Ալիևի գործողությունները՝ պաշտպանելով Ադրբեջանի ախորժակն Արցախի հարցում (և ոչ միայն Արցախի հարցով)։

Հայկ Ուսունց