Քաղաքական

06.01.2022 18:21


Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը ՀՀ քաղաքացներին կոչ է անում խուսափել մարդաշատ վայրեր այցելելուց

Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը ՀՀ քաղաքացներին կոչ է անում խուսափել մարդաշատ վայրեր այցելելուց

Ղազասխտանում, առկա իրավիճակով պայմանավորված, սահմանվել է արտակարգ դրություն և պարետային ժամ (տեղական ժամանակով 23։00-07։00-ն)։

Ղազախստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը կոչ է անում Հայաստանի քաղաքացիներին հետևել անտանգության միջոցառումներին։

«Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին խստորեն հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները, խուսափել մարդաշատ վայրեր այցելելուց, մնալ հյուրանոցներում կամ բնակության վայրերում»,-ասված է դեսպանության հայտարարությունում։

Այս խորագրի վերջին նյութերը