Լրահոս

06.01.2022 13:36


Կոտայքի մարզում նախկին Adidas գործարանի հարևանությամբ բախվել են Infinti-ն և Mercedes-ը. վերջինս էլ բախվել է բետոնե պարսպին

Կոտայքի մարզում նախկին Adidas գործարանի հարևանությամբ բախվել են Infinti-ն և Mercedes-ը. վերջինս էլ բախվել է բետոնե պարսպին

Այսօր՝ հունվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում, Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին՝ նախկին Adidas գործարանի հարևանությամբ, բախվել են Արմինե Եղիազարյանի Infinti և Լևոն Անտոնյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պարսպին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը