Քաղաքական

06.01.2022 13:26


Փաշինյանը բանակը կհանի՞ հայ ժողովրդի դեմ․ նա հարցի պատասխանը տվեց (տեսանյութ)

Փաշինյանը բանակը կհանի՞ հայ ժողովրդի դեմ․ նա հարցի պատասխանը տվեց (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը շարունակում է ծիծաղեցնել հանրությանը։ Երեկ երկոյան ֆեյսբուքյան էջում գրեց, թե որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, անհապաղ խորհրդակցություններ է սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ՝ Ղազախստանում հաստատված իրավիճակը հաղթահարելու հարցում օգնելու համար։

Այնուհետև գրեց, թե Ղազախստանի ազգային անվտանգությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն, որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով:

Համացանցը ծաղրում է Նիկոլ Փաշինյանին ու միանգամայն հասկանալի է։ Բանն այն է, որ Հայաստանի անվտանգությունն այսօր ամենամեծ խնդիրն է, որն անլուծելի է այս իշխանության պարագայում, ընդ որում՝ ոչ միայն արտաքին, այլև ներքին անվտանգությունը։

Նախ շատ ծիծաղելի է այն, որ Հայաստանի անվտանգությանը սպառնացող կոնկրետ վտանգի դեպքում, որն առաջացել է 2021թ․ մայիս ամսից, երբ թշնամին ներխուժեց և մոտ 50 կիլոմետր խորացավ Սյունիքի ու Գեղարքունիքի ուղղություններով, տիրացավ ռազմավարական նշանակության բարձունքների, մայրուղիներ վերցրեց իր հսկողության տակ, տեղադրեց մաքսակետեր, Նիկոլ Փաշինյանը, «զորախումբ ուղարկելու» փոխարեն, զորքը հետ քաշեց՝ ասելով, թե այդպես է անում, որ պատերազմ չլինի։ Հիմա նա, որ չի կարողանում իր երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունն ապահովել, զորք է ուղարկում այլ երկիր՝ ինքնիշխանությունն ու անվտանգությունը ապահովելու։

Մյուս զավեշտն այն է, թե ով է զորքն ուղարկողը։ Նիկոլ Փաշինյանը 2008 թվականին Հայաստանի ներսում կազմակերպել և իրականացրել է զանգվածային անկարգություններ։ Այնուհետև, տապալվելուց հետո, դիմել է փախուստի, 1 տարի և 4 ամիս եղել է հետախուզման մեջ, 2009 թվականին ձերբակալվել է և դատապարտվել 7 տարվա ազատազրկման՝ 2008 թ. մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Մեկ տարուց էլ պակաս նստելուց հետո ազատ է արձակվել՝ Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված համաներման շնորհիվ։ Տոն, որը հետագայում Նիկոլ Փաշինյանը որքան ուժ ուներ՝ նսեմացրեց։

2018 թվականին զանգվածային ակցիաների ու անկարգությունների արդյունքում Հայաստանում Նիկոլ Փաշինյանը զավթեց իշխանությունը։ Հիմա հետաքրքիր է՝ զանգվածային անկարգություններում հմտացած Նիկոլ Փաշինյանը Ղազախստանում անկարգություննե՞րն է ճնշելու, թե՞ իր փորձն է փոխամցելու։

Այս տեսանյութում, օրինակ, մարտի 1-ին ցուցարարները ծեծում են ոստիկանին։

Այստեղ ևս այսպես կոչված խաղաղ ցուցարարները ծեծում են և այրում ավտոմեքենան։

Այստեղ Նիկոլ Փաշինյանը կոչ էր անում զինվել ով ինչով կարող է։

Այստեղ ևս կարող եք ծանոթանալ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ու հրահրած անկարգությունների մասին։

Այս տեսանյութերում ևս Նիկոլ Փաշինյանն է՝ զանգվածային անկարգությունների կազմակերպիչներից, հրահրողներից ու իրականացնողներից մեկը։ Գաղտնալսումները, որ իրականացվել են այդ կազմակերպիչների խոսակցությունների արդյունքում, ամբողջ իրականությունը բացահայտումն են ու նաև այն, թե ինչպես էին հրճվում խանութների թալանով։

Եվ հիմա ի՞նչ կարող է Ղազախստանը սպասել մեկից, որը զանգվածային անկարգություններ է կազմակերպել իշխանության գալու համար, եղել են զոհեր, հետո փախել է, տարիներ անց դարձյալ կազմակերպել է անկարգություններ ու եկել է իշխանության, հետո գործ է հարուցել ու բանտարկել նախագահին, որը ճնշել էր զանգվածային անկարգությունները՝ երկիրը դուրս բերելով այդ փորձությունից։

Գուցե Նիկոլ Փաշինյանը հասկացե՞լ է ինչ վատ բան են զանգվածային անկարգությունները։ Դժվար թե, չէ՞ որ իշխանության գալով՝ հնարավոր ամեն առիթ օգտագործել է և օգտագործում է երկրի ներսում անկարգություններ, ատելություն տարածելու համար, մարդկանց բաժանել է սև ու սպիտակի, ասֆալտին փռելը դարձրել է ոստիկանության հիմնական անելիքը, նրա յուրաքանչյուր ելույթ պառակտել է հանրությանը։ Հիմա նա պառակտված ղազախներին ինչո՞վ է օգնելու։ Ամեն դեպքում, պետք է Ղազախստանի իշխանությունը խուսափի Նիկոլ Փաշինյանի ծառայություններից օգտվելուց՝ հենց երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքից ելնելով։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը նշում է, որ բողոքի ցույցերը սպառնում են Ղազախստանի անվտանգությանը և ինքնիշխանությանը։ Ամբողջ Ղազախստանում արտակարգ դրություն է մտցված։ 2008 թվականին նախագահ Ռոբերտ Քոչարյանն արտակարգ դրություն էր մտցրել Երևանում, քանի որ զանգվածային անկարգությունները սպառնում էին երկրի անվտանգությանը, ու Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր նրան, թե սահմանադրություն ես խախտել․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները չէին կարողանում դատախազությանը հասկացնել, որ երկրի ինքինշխանությանը սպառնացող վտանգներն ու անվտանգությունը ոչ միայն արտաքին կարող են լինել, այլև ներքին։ Այսօր Փաշինյանը ասում է, որ Ղազախստանում ներքին գործընթացները ինքնիշխանությանն ու անվտանգությանը վտանգ են ներկայացնում։

Սա էլ ճակատագրի հեգնանք է․ այն ամենում, որ մեղադրում էր ու շահարկելով գալիս էր իշխանության, հիմա նույնը անում է Ղազախստանի ժողովրդրի դեմ, ով պայքարում է գազի գնի թանկացման համար։ Մեզ մոտամեն ինչն է թանկանում, ավելի արագ տեմպերով, և ընդվզում, հաստատ, լինելու է։

Հենց այստեղ է հարցի պատասխանը, թե ինչու Նիկոլ Փաշինյանը միանգամից արձագանքեց Ղազախստանի նախագահի խնդրանքին, ասաց, թե որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ․․․ և այլն և այլն․ ըստ երևույթին, ինքը համոզված է, որ իր վարած անհաջող քաղաքականության արդյունքում մի օր էլ ղազախական իրադարձությունները տեղափոխվելու են Հայաստան, և ստիպվածշծ է լինելու թե՛ զորք հանել ժողովրդի դեմ, թե՛ ՀԱՊԿ-ին խնդրել զորքը մտցնել Հայաստան։ Փաշինյանն իր այս քայլով վստահեցնում է, որ ինքը զորք է հանելու հայ ժողովրդի դեմ։ Սա պետք է ֆիքսել։ Ղազախստան զորք ուղարկողն ինչո՞ւ պետք է բանակն իր ժողովրդի դեմ չօգտագործի։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը