Աշխարհ

06.01.2022 00:36


Տոկաևը դիմել է ՀԱՊԿ երկրների ղեկավարներին՝ օգնելու խնդրանքով

Տոկաևը դիմել է ՀԱՊԿ երկրների ղեկավարներին՝ օգնելու խնդրանքով

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտնել է, որ դիմել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին ահաբեկչական սպառնալիքը կանխելու հարցում օգնելու խնդրանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ես այսօր դիմել եմ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին՝ այս ահաբեկչական սպառնալիքը կանխելու հարցում Ղազախստանին օգնելու խնդրանքով։ Իրականում սա ոչ միայն սպառնալիք է, այլ պետության ամբողջականության խաթարում։ Եվ ամենակարևորը՝ սա հարձակում է մեր քաղաքացիների վրա, որոնք ինձ՝ որպես երկրի ղեկավարի, խնդրում են շտապ օգնել իրենց»,-ասել է Տոկաևը։

Նրա գնահատմամբ՝ ՀԱՊԿ գործընկերներին դիմելը տեղին և ժամանակին արված քայլ է։ Նա հույս է հայտնել, որ Ղազախստանի ժողովուրդը կաջակցի այդ որոշմանը։

Տոկաևը նաև հայտարարել է, որ երկրում տեղի ունեցողը դիտարկում է որպես արտաքին ագրեսիա։ Նա խոստացել է ամեն ինչ անել քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը