Աշխարհ

05.01.2022 20:34


Ղազախստանի ղեկավարությունը կկարողանա կարգավորել իրավիճակը․ հակառուսական ուժերն իշխանության չեն գա․ Լեոնիդ Կալաշնիկով

Ղազախստանի ղեկավարությունը կկարողանա կարգավորել իրավիճակը․ հակառուսական ուժերն իշխանության չեն գա․ Լեոնիդ Կալաշնիկով

Ղազախստանի ղեկավարությունը, ըստ ամենայնի, կկարողանա կարգավորել իրավիճակը․ քիչ հավանական է, որ երկրում իշխանության գան հակառուսական ուժեր, ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը։

«Մենք հրաշալի պատկերացնում ենք՝ ինչ նշանակություն ունի մեզ համար Ղազախստանը․ դա մեր ամենաերկար սահմանն է, և ես կարծում եմ, որ այդպես չի լինի»,-ասել է Կալաշնիկովը՝ պատասխանելով հարցին, թե կա՞ն ռիսկեր, որ Ղազախստանում իշխանության կգան հակառուսական տրամադրվածություն ունեցող ուժեր։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ձեռնարկած քայլերի շնորհիվ, ըստ Կալաշնիկովի, Ղազախստանում իրավիճակը կարող է կարգավորվել։ Երկրում բողոքի զանգվածային ալիքի պատճառը գազի գնի բարձրացումն է եղել, ինչից սակայն, Կալաշնիկովի խոսքով, «կայծակնային արագությամբ օգտվել են Ղազախստանում իրավիճակի ապակայունացմամբ շահագրգռվածները»։

«Դրա մասին է վկայում այն, թե ի տարբերություն 2011, 2008 թվականների, ինչ արագությամբ Ղազախստանում տնտեսական վիճակի դեմ ելույթները երկրի արևմուտքից տարածվեցին այլ շրջաններ, որոնք երբեք չեն մասնակցել բողոքի նման դրսևորումների»,-ասել է Կալաշնիկովը։

Նա ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, թե ինչպիսի արագությամբ են բողոքի ցույցերին միջամտել «արևմտամետ ինտերնետ ալիքները, որոնք սկսել են մարդկանց ներքաշել բողոքի ցույցերին, նաև կոորդինացնել նրանց»։

«Մենք պետք է հստակ հասկանանք, որ դա, իհարկե, Ղազախստանի ներքին գործն է, սակայն մեզ համար, անկասկած, կարևոր է»,-եզրափակել է Պետդումայի ներկայացուցիչը։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը