Ալմաթիում հրդեհվել է նախագահի նստավայրը. այրվում են քաղաքապետարանի շենքի բոլոր հարկերը (տեսանյութ)
Ալմաթիում Ղազախստանի նախագահի նստավայրը հրդեհվել է, լսվում են բարձր կրակոցներ: Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը:
Հաղորդվում է նաև, որ Ալմաթիում այրվում են ցուցարարների կողմից հարձակման ենթարկված քաղաքապետարանի շենքի բոլոր հարկերը:
Այսօր ցուցարարները գրավել են Ղազախստանի նախագահի՝ Ալմաթիում գտնվող նստավայրը։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է zakon.kz լրատվական պորտալը՝ ականատեսներին հղումով։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ մի քանի հազար ցուցարարներ փորձում են ներխուժել նստավայրի տարածք։
Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել՝ կապված անցած գիշեր տեղի ունեցած անկարգությունների հետ։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում։
***
Ղազախստանում բողոքի ակցիաների և զանգվածային անկարգությունների ֆոնին անջատվել է ինտերնետը, հայտնում է GlobalCheck թելեգրամյան ալիքը: Նշվում է, որ «Ղազախտելեկոմ» օպերատորն անջատել է ինտերնետն ամբողջ երկրում, գրում է korrespondent.net-ը։
Նշվում է, որ ղազախական դոմեններով կայքերը, այդ թվում՝ պետական, չեն բացվում արտասահմանում։ Հաղորդվում է նաև, որ հեռուստաալիքները դադարեցրել են հեռարձակումը։ Նրանցից մի քանիսի գրասենյակները («Միր 24») գրավվել և ավերվել են ցուցարարների կողմից։
***
Ալմաթիում ցուցարարները սկսել են գրոհել զենքի խանութները։ Այս մասին հունվարի 5-ին խանութների սեփականատերերն ու աշխատակիցները հայտնել են սոցիալական ցանցերում։
Ինչպես գրում է iz.ru-ն, հունվարի 5-ին քաղաքի զենքի խանութներից մեկը փակվել է: Նշվել է, որ անվտանգության աշխատակիցներն անմիջապես հեռացել են շենքից՝ նկատելով ցուցարարների բազմությունը։
«Այս պահին հարձակում է տեղի ունենում»,-Instagram-ում հայտնել են խանութի աշխատակիցները։
***
Ալմաթիում ցուցարարները ներխուժել են քաղաքապետարանի շենք։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է zakon.kz լրատվական պորտալը։ Հավաքվածները զինված են փայտերով ու վահաններով։
Ականատեսները ՏԱՍՍ-ին հաստատել են, որ չորեքշաբթի ցուցարարները փորձել են գրոհել Ալմաթիի քաղաքային վարչակազմի շենքը։
«Հրապարակի կողմից լսվում են խլացուցիչ նռնակների ձայներ, շատ բարձր ու հաճախ, ասում են՝ շատ մարդիկ են եկել, որ գրոհեն վարչական շենքերը, գրոհում են ակիմատը, երիտասարդներ՝ փայտերով ու ամրաններով տարբեր փողոցներից դեպի այնտեղ են ձգվում, շուրջբոլորը ուժայիններ են, բախումներ, ջարդեր, խանութներն այսօր չեն աշխատում»,-ասել են գործակալության զրուցակիցները։
Հաղորդվում է նաև, որ հրդեհ է սկսվել Ալմաթիի քաղաքային վարչակազմի շենքում, որտեղ ներխուժել են ցուցարարները։

Աղբյուրը՝ tert.am