Լրահոս

05.01.2022 17:23


Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղում գործող «Ֆլեշ» բենզալցակայանում հրդեհ է բռնկվել

Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղում գործող «Ֆլեշ» բենզալցակայանում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ հունվարի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:50–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Չկալովկա գյուղի վարչական տարածքում բենզալցակայան է այրվում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բենզալցակայանի աշխատակիցների հետ նախ կանխել են բենզալցակայանի տանիքում առաջացած հրդեհը, ապա մարել այն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Նախնական վարկածի համաձայն՝ կրակը բենզալցակայանի տանիքում բռնկվել է էլեկտրական լարերի պատճառով, սակայն վերջնական պատասխան ստանալու համար նշանակվել է փորձաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը