Լրահոս

05.01.2022 12:18


Հանրային վայրեր այցելելուց պետք է ներկայացնել թեստի բացասական արդյունք կամ պատվաստման սերտիֆիկատ. երկուշաբթի կհրապարակվի նախարարի հրամանը

Հանրային վայրեր այցելելուց պետք է ներկայացնել թեստի բացասական արդյունք կամ պատվաստման սերտիֆիկատ. երկուշաբթի կհրապարակվի նախարարի հրամանը

Երկուշաբթի օրը կհրապարակվի նախարարի հրամանը, ըստ որի` հանրային սննդի վայրեր, մշակութային միջոցառումներ, համերգներ, թատրոններ այցելելուց քաղաքացիները պետք է ներկայացնեն կամ ՊՇՌ բացասական թեստի արդյունք կամ պատվաստման սերտիֆիկատ:

«Երկուշաթի օրը կհրապարակվի, առաջիկա 15 օրվա ընթացքում այն ուժի մեջ կմտնի»,-կառավարության նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը