2021-ին Փաշինյանի «խաղաղության» դարաշրջանի մարդկային և տարածքային կորուստները
2021-ի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ տարբեր աղբյուրներից ստացված տեղեկություններով՝ հաշվետու տարում ունեցել ենք մոտ 36 զոհ, շուրջ 30 վիրավոր և ավելի քան 30 նոր ռազմագերի:
168.am-ը 2021թ. 2 անգամ ամփոփել է բանակում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը: Եվ 2021թ. միայն մայիս ամսին մահվան 5 դեպք է գրանցվել: Այսինքն, 6 օրը մեկ 1 դեպք ենք ունեցել:
Կապիտուլյացիոն հրադադարի զոհերը
2020-ի նոյեմբերի 9-ից հետո, ըստ էության, պատերազմը չի ավարտվել, այն տեղափոխվել է նոր փուլ: Ըստ այդմ՝ 2021-ին ևս մարդկային և տարածքային կորուստներից չենք խուսափել:
168.am-ը փորձել է ի մի բերել ՊՆ հաղորդագրությունները թշնամու կրակոցից զոհերի մասով:
10 դեկտեմբեր, 2021: ՀՀ արևելյան ուղղությամբ (Գեղարքունիքի մարզ) Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողություններին դիմակայելու ընթացքում զոհվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահե Վաղարշակի Մանասերյանը (ծնվ. 2002թ.)։ Վեց զինծառայողի վիճակ այդ պահին գնահատվել է ծանր, մյուս երկուսինը, համապատասխանաբար, միջին և թեթև։
22 նոյեմբեր, 2021: Նոյեմբերի 22-ին, ժամը 18։10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Յուրիկի Սաֆարյանը (ծնվ. 2002թ.)։
19 նոյեմբեր, 2021: Նոյեմբերի 16-ին, ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ.
1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյան, պայմանագրային զինծառայողներ՝ 1991թ. ծնված, կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյան, 1990թ. ծնված, շարքային Գուրգեն Աշոտի Սարգսյան, 1998թ. ծնված, կրտսեր սերժանտ Արթուր Ջիվանի Մարտիրոսյան, 1980թ. ծնված, շարքային Դավիթ Հելբերտի Ամիրյան։ Եվս մեկ զոհվածզինծառայողի ինքնություն դեռ պարզվում է։
Նշենք, որ մարտերին զուգընթաց՝ ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայտնելէր հայկական կողմի՝ առնվազն 15 զոհ ունենալու, իսկ «Հայկական ժամանակը» դրանից առաջ գրել էր 10 զոհի մասին:
1 սեպտեմբեր, 2021: Սեպտեմբերի 1-ին, ժամը 11։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել, հրաձգային զինատեսակներից և դիպուկահար հրացաններից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, 1982 թ. ծնված, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը։
16 օգոստոս, 2021: Օգոստոսի 16-ին, ժամը 18:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 2002թ. ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը:
16 օգոստոս, 2021: Օգոստոսի 16-ի առավոտյան ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի են դիմել նաև հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ, Երասխի հատվածում: Մասնավորապես, ժամը 09:50-ի սահմաններում, հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը:
28 հուլիս, 2021: Հուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, շարքայիններ՝ Կորյուն Արայիկի Հարությունյանը և Դավիթ Գառնիկի Քոչարյանը։
Ըստ ՊՆ-ի՝ մարտական գործողությունների ընթացքում հրազենային վիրավորում էր ստացել ՀՀ ԶՈՒ 3 զինծառայող, իսկ ըստ ՔԿ-ի՝ պարտադիր ժամկետային 5 զինծառայողներ, շարքայիններ ստացել են տարբեր աստիճանի հրազենային, բեկորային մարմնական վնասվածքներ: Այս դեպքին դեռ կանդրադառնանք:
14 հուլիս, 2021: Հուլիսի 14-ի առավոտյան 10:30-ի սահմաններում միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել:
Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող:
2021-ի սահմանային ամենալարված օրերը
Մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա: Մասնավորապես, Ադրբեջանի զինված ուժերը հատել էին ՀՀ տարածքը Սյունիքի մարզի Սև Լճի տեղամասում, ապա նաև Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ բնակավայրերի տեղամասում:
Մայիսի 27-ին ՀՀ ինքնիշխան տարածքում գերեվարում է 6 զինծառայողի, որոնցից դեռ չվերադարձվածներ կան: Լրագրողների հետ զրույցում այդ ժամանակ ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը մանրամասներ էր հայտնել.
«Գիշերը դիտարկելով և գրանցելով, որ հակառակորդի ներթափանցած ստորաբաժանումները, որոնք գտնվում էին մեր պետական սահմանից 1.5-2.5կմ խորությամբ, 2 ուղղությամբ փորձում էին ուժերը միավորել ու ավելի նպաստավոր իրադրություն ստեղծել իրենց համար: Գնահատելով այդ իրավիճակը՝ հրամանատարության կողմից որոշում է կայացվել տեղադրել մեկ նոր մարտական դիրք, որը կարող էր կասեցնել հակառակորդի գործողությունները: Նշված գործողության ընթացքում հակառակորդն իր օդային հետախուզության արդյունքում հայտնաբերել է մեր գործողությունները և ստորաբաժանումով շրջափակել մեր՝ գործողությունն իրականացնող խմբին, ու նրան հաջողվել է գերեվարել 6 զինծառայողի»:
Հուլիսի 28-ին Ադրբեջանը, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի սահմանների վրա՝ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել էին տեղային մարտեր:
«Զինուժը» բացառիկ կադրեր էր հրապարակել հարձակման ենթարկված դիրքից:
Օգոստոսի 16-ի գիշերը ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները սադրանքի էին դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել:
Նոյեմբերի 16-ին, ըստ ՊՆ-ի, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ:
Ավելի ուշ պարզվեց, որ 2021թ. նոյեմբերի 16-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերի մարտական հենակետերի ուղղությամբ հարձակում է եղել:
Մասնավորապես, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանությանը հանձնված Ջերմուկի տեղամասում հակառակորդը անակնկալ հարձակվել է ՀՀ ԶՈՒ դիրքի անձնակազմի վրա: Սրա հետևանքով, ըստ ՊՆ-ի տարածած հաղորդագրության, հայկական կողմը ունեցել է 6 զոհ, 13 գերեվարված և սկզբնական շրջանում ավելի քան 2 տասնյակ անհետ կորած:
Այդ ժամանակ 168.am-ը գրեց, որ 24 զինծառայողները, որոնց հետ կապը կորել էր և այդ պահին ճակատագիրն անհայտ էր, «Դուցի» զորամասից էին՝ պայմանագրայիններ: Այս մարտական գործողությունների հետևանքով ավելի ուշ պարզվեց, որ մոտ 4 տասնյակ գերի ունենք, որոնց մի մասը վերադարձվել են:
2021-ի տարածքային կորուստները
Նոյեմբերի 16-ին Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մայիսի 12-ին մեկնարկած ագրեսիվ գործողությունների հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի շուրջ 41 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք: Նույնը նա հաջորդ օրը կրկնեց ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ և նոյեմբերի 23-ին տեղի ունեցած առցանց ասուլիսին:
«2020-ի նոյեմբերի 10-ից հետո այդ տարածքները՝ ավելի քան 40 քառակուսի կմ՝ 40-45 քառակուսի կմ, հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, և դա մայիսի 12-ին տեղի ունեցած հայտնի ներխուժումն է ՀՀ տարածք, որը միջազգային հանրությունը դատապարտել է»,- ասել էր նա առցանց ասուլիսի ժամանակ: Իսկ մինչ այդ՝ 2021-ի մայիսի 28-ին, Արաբկիր վարչական շրջանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների հետ հանդիպմանը, Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Սյունիքում տիրող իրավիճակին և Սև լճին՝ նշելէր, որ Սև լճի 30 տոկոսի համար չեն պատրաստվում պատերազմ սկսել: Մինչդեռ տարբեր փաստեր վկայում էին, որ խնդիրը 30 տոկոսը չէ, այսինքն, ադրբեջանական զինուժը ավելի մեծ տարածք է վերահսկում այս հատվածում:
Վերևում հիշատակված նոյեմբերի 16-ի դեպքերի հետևանքով, ըստ ՊՆ-ի, հայկական կողմը 2 դիրք է կորցրել, մինչդեռ ըստ մեզ հասած տեղեկությունների, դրանց թիվն ավելին է՝ 5-6 դիրք, ըստ որոշ տեղեկությունների՝ նույնիսկ 7:
Նոյեմբերի 26-ին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը մանրամասն ներկայացրելէր ՀՀ ինքնիշխան տարածքում իրենց տարածքային հաջողություններն ու առաջխաղացումները:
Մասնավորապես, նշվում էր, որ իրենց ուժերի անարյուն տեղաբաշխումը հանգեցրել է տեսադիտարկման և ուղիղ կրակի ազդեցության հատվածի ընդլայնման՝ հայկական Վերիշեն գյուղի և Գորիս քաղաքի հարավ-արևելյան ուղղությամբ, ինչպես նաև՝ Շաքիի ու Իշխանասարի ուղղությամբ: Այսինքն, նրանք զբաղեցնում են Քիլիսալի լեռը:
Նշենք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական ռազմական գործողությունները ընթացել են Քիլիսալի լեռան շրջակայքում:
Բացի նշվածից, բնական է՝ «մանր-մունր» կորուստներ էլ ենք ունեցել, իսկ եթե սրան գումարենք նաև 2020-ի նոյեմբերի 9-ից հետո Հադրութի Հին Թաղերի և Խծաբերդի կորուստը.
2020 թվականի դեկտեմբերին նաև Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-անոց հատվածի հայտնվելը ադրբեջանական վերահսկողության տակ, ապա Նիկոլ Փաշինյանի «թեթև ձեռքով» պատերազմից հետո շատ ավելի մեծ տարածք ենք կորցրել՝ առնվազն 3 անգամ ավելի, քան հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Եվ ցավն այն է, որ սա դեռ շարունակություն կարող է ունենալ՝ հաշվի առնելով մեզ պարտադրված քարտեզներով սահմանազատման և սահմանագծման գործընթացը:
2021-ին Փաշինյանի «խաղաղության» դարաշրջանի մարդկային և տարածքային կորուստները
2021-ի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ տարբեր աղբյուրներից ստացված տեղեկություններով՝ հաշվետու տարում ունեցել ենք մոտ 36 զոհ, շուրջ 30 վիրավոր և ավելի քան 30 նոր ռազմագերի:
168.am-ը 2021թ. 2 անգամ ամփոփել է բանակում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը: Եվ 2021թ. միայն մայիս ամսին մահվան 5 դեպք է գրանցվել: Այսինքն, 6 օրը մեկ 1 դեպք ենք ունեցել:
Կապիտուլյացիոն հրադադարի զոհերը
2020-ի նոյեմբերի 9-ից հետո, ըստ էության, պատերազմը չի ավարտվել, այն տեղափոխվել է նոր փուլ: Ըստ այդմ՝ 2021-ին ևս մարդկային և տարածքային կորուստներից չենք խուսափել:
168.am-ը փորձել է ի մի բերել ՊՆ հաղորդագրությունները թշնամու կրակոցից զոհերի մասով:
10 դեկտեմբեր, 2021: ՀՀ արևելյան ուղղությամբ (Գեղարքունիքի մարզ) Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողություններին դիմակայելու ընթացքում զոհվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահե Վաղարշակի Մանասերյանը (ծնվ. 2002թ.)։ Վեց զինծառայողի վիճակ այդ պահին գնահատվել է ծանր, մյուս երկուսինը, համապատասխանաբար, միջին և թեթև։
22 նոյեմբեր, 2021: Նոյեմբերի 22-ին, ժամը 18։10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Յուրիկի Սաֆարյանը (ծնվ. 2002թ.)։
19 նոյեմբեր, 2021: Նոյեմբերի 16-ին, ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ.
1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյան, պայմանագրային զինծառայողներ՝ 1991թ. ծնված, կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյան, 1990թ. ծնված, շարքային Գուրգեն Աշոտի Սարգսյան, 1998թ. ծնված, կրտսեր սերժանտ Արթուր Ջիվանի Մարտիրոսյան, 1980թ. ծնված, շարքային Դավիթ Հելբերտի Ամիրյան։ Եվս մեկ զոհված զինծառայողի ինքնություն դեռ պարզվում է։
Նշենք, որ մարտերին զուգընթաց՝ ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայտնել էր հայկական կողմի՝ առնվազն 15 զոհ ունենալու, իսկ «Հայկական ժամանակը» դրանից առաջ գրել էր 10 զոհի մասին:
1 սեպտեմբեր, 2021: Սեպտեմբերի 1-ին, ժամը 11։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել, հրաձգային զինատեսակներից և դիպուկահար հրացաններից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, 1982 թ. ծնված, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը։
16 օգոստոս, 2021: Օգոստոսի 16-ին, ժամը 18:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 2002թ. ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը:
16 օգոստոս, 2021: Օգոստոսի 16-ի առավոտյան ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի են դիմել նաև հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ, Երասխի հատվածում: Մասնավորապես, ժամը 09:50-ի սահմաններում, հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը:
28 հուլիս, 2021: Հուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, շարքայիններ՝ Կորյուն Արայիկի Հարությունյանը և Դավիթ Գառնիկի Քոչարյանը։
Ըստ ՊՆ-ի՝ մարտական գործողությունների ընթացքում հրազենային վիրավորում էր ստացել ՀՀ ԶՈՒ 3 զինծառայող, իսկ ըստ ՔԿ-ի՝ պարտադիր ժամկետային 5 զինծառայողներ, շարքայիններ ստացել են տարբեր աստիճանի հրազենային, բեկորային մարմնական վնասվածքներ: Այս դեպքին դեռ կանդրադառնանք:
14 հուլիս, 2021: Հուլիսի 14-ի առավոտյան 10:30-ի սահմաններում միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել:
Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող:
2021-ի սահմանային ամենալարված օրերը
Մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա: Մասնավորապես, Ադրբեջանի զինված ուժերը հատել էին ՀՀ տարածքը Սյունիքի մարզի Սև Լճի տեղամասում, ապա նաև Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ բնակավայրերի տեղամասում:
Մայիսի 27-ին ՀՀ ինքնիշխան տարածքում գերեվարում է 6 զինծառայողի, որոնցից դեռ չվերադարձվածներ կան: Լրագրողների հետ զրույցում այդ ժամանակ ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը մանրամասներ էր հայտնել.
«Գիշերը դիտարկելով և գրանցելով, որ հակառակորդի ներթափանցած ստորաբաժանումները, որոնք գտնվում էին մեր պետական սահմանից 1.5-2.5կմ խորությամբ, 2 ուղղությամբ փորձում էին ուժերը միավորել ու ավելի նպաստավոր իրադրություն ստեղծել իրենց համար: Գնահատելով այդ իրավիճակը՝ հրամանատարության կողմից որոշում է կայացվել տեղադրել մեկ նոր մարտական դիրք, որը կարող էր կասեցնել հակառակորդի գործողությունները: Նշված գործողության ընթացքում հակառակորդն իր օդային հետախուզության արդյունքում հայտնաբերել է մեր գործողությունները և ստորաբաժանումով շրջափակել մեր՝ գործողությունն իրականացնող խմբին, ու նրան հաջողվել է գերեվարել 6 զինծառայողի»:
Հուլիսի 28-ին Ադրբեջանը, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի սահմանների վրա՝ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել էին տեղային մարտեր:
«Զինուժը» բացառիկ կադրեր էր հրապարակել հարձակման ենթարկված դիրքից:
Օգոստոսի 16-ի գիշերը ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները սադրանքի էին դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել:
Նոյեմբերի 16-ին, ըստ ՊՆ-ի, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ:
Ավելի ուշ պարզվեց, որ 2021թ. նոյեմբերի 16-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերի մարտական հենակետերի ուղղությամբ հարձակում է եղել:
Մասնավորապես, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանությանը հանձնված Ջերմուկի տեղամասում հակառակորդը անակնկալ հարձակվել է ՀՀ ԶՈՒ դիրքի անձնակազմի վրա: Սրա հետևանքով, ըստ ՊՆ-ի տարածած հաղորդագրության, հայկական կողմը ունեցել է 6 զոհ, 13 գերեվարված և սկզբնական շրջանում ավելի քան 2 տասնյակ անհետ կորած:
Այդ ժամանակ 168.am-ը գրեց, որ 24 զինծառայողները, որոնց հետ կապը կորել էր և այդ պահին ճակատագիրն անհայտ էր, «Դուցի» զորամասից էին՝ պայմանագրայիններ: Այս մարտական գործողությունների հետևանքով ավելի ուշ պարզվեց, որ մոտ 4 տասնյակ գերի ունենք, որոնց մի մասը վերադարձվել են:
2021-ի տարածքային կորուստները
Նոյեմբերի 16-ին Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մայիսի 12-ին մեկնարկած ագրեսիվ գործողությունների հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի շուրջ 41 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք: Նույնը նա հաջորդ օրը կրկնեց ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ և նոյեմբերի 23-ին տեղի ունեցած առցանց ասուլիսին:
«2020-ի նոյեմբերի 10-ից հետո այդ տարածքները՝ ավելի քան 40 քառակուսի կմ՝ 40-45 քառակուսի կմ, հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, և դա մայիսի 12-ին տեղի ունեցած հայտնի ներխուժումն է ՀՀ տարածք, որը միջազգային հանրությունը դատապարտել է»,- ասել էր նա առցանց ասուլիսի ժամանակ: Իսկ մինչ այդ՝ 2021-ի մայիսի 28-ին, Արաբկիր վարչական շրջանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների հետ հանդիպմանը, Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Սյունիքում տիրող իրավիճակին և Սև լճին՝ նշել էր, որ Սև լճի 30 տոկոսի համար չեն պատրաստվում պատերազմ սկսել: Մինչդեռ տարբեր փաստեր վկայում էին, որ խնդիրը 30 տոկոսը չէ, այսինքն, ադրբեջանական զինուժը ավելի մեծ տարածք է վերահսկում այս հատվածում:
Վերևում հիշատակված նոյեմբերի 16-ի դեպքերի հետևանքով, ըստ ՊՆ-ի, հայկական կողմը 2 դիրք է կորցրել, մինչդեռ ըստ մեզ հասած տեղեկությունների, դրանց թիվն ավելին է՝ 5-6 դիրք, ըստ որոշ տեղեկությունների՝ նույնիսկ 7:
Նոյեմբերի 26-ին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը մանրամասն ներկայացրել էր ՀՀ ինքնիշխան տարածքում իրենց տարածքային հաջողություններն ու առաջխաղացումները: