Ամուսինը հարվածել է դանակով, կինը՝ քարով ու շշով. վիճաբանություն, ծեծկռտուք ու դանակահարություն Այնթափում (տեսանյութ)
Հունվարի 2-ին նույն դեպքի վերաբերյալ ոստիկանության Մասիսի բաժնում երկու ահազանգ է ստացվել։
Ժամը 3-ի սահմաններում Այնթապ գյուղի մի բնակչուհի 1-02 է զանգել և հայտնել, որ որդուն դանակահարել են, մյուս ահազանգը ժամը 4.30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից է եղել. հերթապահ քույրը հայտնել է, որ մարմնի տարբեր հատվածների ծակած-կտրած վերքերով 34-ամյա մի տղամարդ է բուժօգնության տեղափոխվել։
ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ սկզբում` Այնթապ գյուղ, ապա հիվանդանոց մեկնած իրավապահները պարզել են ոչ միայն դեպքին վերաբերող մի շարք հանգամանքներ, այլև կասկածվողների ինքնությունը։
Նախնական տվյալներով՝ նույն օրը տուժողի ծանոթները, որ Ոսկեհատ գյուղում բնակվող ամուսիններ են, ժամը 3-ի սահմաններում նրա տուն էին գնացել։ Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել էին։ Վեճի ընթացքում ծանոթ տղամարդը դանակահարել, իսկ նրա կինը քարով ու օղու կոտրած շշով հարվածներ էր հասցրել տուժողին։
Բացատրական աշխատանքի արդյունքում կասկածվողները ներկայացել են ոստիկանության Մասիսի բաժին և խոստովանել կատարածը։
Նրանք նաև ներկայացրել են հանցագործության գործիք հանդիսացող գաղտնի փականով ծալովի դանակը։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Տղամարդը ձերբակալվել է, կինը՝ ստորագրությամբ բաց թողնվել։
Դեպքի հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը, նախաքննությամբ պարզվում են։