Աշխարհ

05.01.2022 09:16


Ալմաթիի հրապարակում ամբոխը ծեծել է ոստիկանին և ջարդուփշուր արել ոստիկանական մեքենաներ (տեսանյութ)

Ալմաթիի հրապարակում ամբոխը ծեծել է ոստիկանին և ջարդուփշուր արել ոստիկանական մեքենաներ (տեսանյութ)

Ալմաթիի Հանրապետության հրապարակում մոտ 1000 մարդ է հավաքվել։ Ամբոխը ծեծել է ոստիկանության մեկ աշխատակցի, տեղեկացնում է Sputnik Казахстан-ի թղթակիցը։

Ցուցարարները ջարդուփշուր են արել ոստիկանական մեքենաները։ Ոստիկանությունը լուսաաղմկային նռնակներ են օգտագործել։

Քաղաքային ակիմատի շենքը շրջապատված է ոստիկաններով, արագ արձագանքման հատուկ ջոկատի եւ հատուկ նշանակության ուժերի աշխատակիցներով։

Ալմաթիի ոստիկանությունը հրապարակից դուրս է մղել հանրահավաքի մասնակիցներին։ Այժմ մարդիկ ավելի քիչ են, տեղեկացնում է Sputnik Казахстан-ը։

Ցանցում հայտնվե լէ հանրահավաքի եւ Ալմաթիի բախումների տեսանյութը։

***

Ղազախստանի մի շարք շրջաններում բողոքի ակցիաների ժամանակ ավելի քան 200 մարդ է ձերբակալվել հասարակական կարգը խախտելու համար, հայտնում է «Խաբար 24»-ը։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ տուժել է ներքին գործերի մարմինների 95 աշխատակից։ Վնասվել է 37 ծառայողական ավտոմեքենա. Միաժամանակ քաղաքացիների որոշակի խմբեր փակել են ճանապարհները, արգելափակել երթեւեկությունը՝ խախտելով հասարակական կարգը։

Ալմաթի, Շիմքենդ եւ Տարազ քաղաքներում փորձեր են արվել հարձակվել ակիմատների վրա, պատճառվել է նյութական վնաս։ Նկատվել են քարեր, փայտեր, գազի եւ պղպեղի բալոններ, մոլոտովի կոկտեյլներ օգտագործելու դեպքեր։

Ղազախստանի Մանգիստաու շրջանում Նոր տարուց անմիջապես հետո բողոքի ակցիաներ են սկսվել գազի գնի կտրուկ բարձրացման դեմ։ Ակցիաներն անցկացվել են Ժանաոզենում, Կուրիկում, Ակշուկուրում, Ակտաուում եւ նավթագազային շրջանի այլ բնակավայրերում այն ​​բանից հետո, երբ մեքենաների լիցքավորման համար գազի արժեքը կրկնապատկվել է՝ մինչեւ 120 տենգե մեկ լիտրի համար։

Մարդիկ պահանջում են իջեցնել գները, Մանգիստաուում կառավարության որոշմամբ գինը իջեցվել է մինչեւ 50 տենգե մեկ լիտրի համար։ Հունվարի 4-ին բողոքի ակցիաներ են անցկացվել նաեւ Ղազախստանի այլ շրջաններում։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը