Աշխարհ

04.01.2022 21:45


Քսենիա Սոբչակը հարցազրույցի ընթացքում հիստերիայի է հասցրել բլոգեր Ելենա Բլինովսկայային

Քսենիա Սոբչակը հարցազրույցի ընթացքում հիստերիայի է հասցրել բլոգեր Ելենա Բլինովսկայային

Ցանկությունների մարաթոնների հեղինակ Ելենա Բլինովսկայան սպառնացել է «թքել» լրագրող և հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակի դեմքին։

Բլոգերը դարձել է Սոբչակի հաղորդման նոր հյուրը, սակայն ամբողջ խոսակցությունը շարունակվել է այդ ոճով։ Ելենան նյարդանացել է, հարցերին պատասխանել վերամբարձ կերպով և երկար ժամանակ պարզպես լռել՝ արհամարհելով հաղորդավարուհու հարցերը, արդարանալով, թե ռեսուրսային վիճակի է անցնում։

Քսենիային հետաքրքրել է եկամուտների մասին տեղեկատվությունը, սակայն բլոգերին դուր չի եկել հենց այդ հարցը։ Ի վերջո, նա կտրուկ պատասխանել է․ «Մայրս չգիտի, թե ինչ գումար եմ ես աշխատում, այդ ինչո՞ւ ես պետք է դրա մասին ասեմ քեզ»։

Սոբչակը նրան կոչ է արել հանգստանալ և իրեն երեխայի նման չպահել։ Բլոգերը նաև հայտարարել է, որ և՛ մեծահասակ է, և՛ երեխա։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը