Աշխարհ

04.01.2022 21:11


«Գրեմմի»-ի մրցանակաբաշխությունը օմիկրոնի պատճառով կարող է այս տարի ևս հետաձգվել

«Գրեմմի»-ի մրցանակաբաշխությունը օմիկրոնի պատճառով կարող է այս տարի ևս հետաձգվել

ԱՄՆ-ի ձայնագրման ակադեմիան «Գրեմմի»-ի երաժշտական 64-րդ մրցանակաբաշխության արարողությունն ավելի վաղ պլանավորված հունվարի 31-ից կարող Է ավելի ուշ ժամկետ տեղափոխել ԱՄՆ-ում COVID-19-ի բռնկման պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, The Wall Street Journal հրատարակությանը հաղորդել են իրազեկված աղբյուրները:

Այդպիսի որոշում ընդունելու դեպքում արարողությունը կարող Է հետաձգվել երկրորդ տարին անընդմեջ: Անցյալ տարի «Գրեմմի» մրցանակը հանձնել են մարտի 14-ին՝ ավելի վաղ պլանավորված հունվարի 31-ի փոխարեն:

Այն ժամանակ նույնպես որոշվել Էր շոուն Staples Center-ից, որը ներկայում կրում Է Crypto.com Arena անվանումը, տեղափոխել Los Angeles Convention Center, որի մակերեսն ավելի մեծ Է:

«Գրեմմի» մրցանակի անվանակարգերը հայտարարվել են նոյեմբերի 23-ին: Կատարող Ջոն Բատիստն ստացել Է ամենից շատ անվանակարգերը՝ 11: Նրան հաջորդում են Doja Cat-ը, H.E.R.-ը և Ջասթին Բիբերը՝ յուրաքանչյուրն ստանալով ութական անվանակարգ: Այս տարի «Գրեմմի»-ի հանձնման պատմության մեջ առաջին անգամ այսպես կոչված «Մեծ քառյակի» (ալբոմ, սկավառակ և տարվա երգ, ինչպես նաև լավագույն նոր կատարող) յուրաքանչյուր կատեգորիայում անվանակարգվել Է 10-ական կատարող, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը