Համագյուղացուն ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել է 34-ամյա տղամարդը
Ստեփանավանի բժշկական կենտրոնից 2022թ. հունվարի 2-ին ժամը 02:55-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ «Ձախ գոտկատեղի կտրած ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց է դիմել 22-ամյա երիտասարդ:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ պարզվել է՝ նույն օրը, ժամը 01:00-ի սահմաններում, Կաթնաղբյուր բնակավայրի մոտակայքում գտնվող «Լուսաղբյուր» կոչվող տեղանքում, ավտոմեքենայի հեռահար լույսերը միացված վիճակում ճանապարհին կանգնելու շուրջ վիճաբանություն և քաշքշուկ է առաջացել բնակավայրի մի խումբ բնակիչների միջև, որի ընթացքում 34-ամյա տղամարդը դանակով մեկ անգամ հարվածել է 22-ամյա երիտասարդի կրծքավանդակին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են հագուստներ, հանցագործության գործիք դանակը, վերցվել են արյան նմուշներ, հարցաքննվել են մի շարք անձինք: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Համագյուղացուն ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով 34-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է: