Լրահոս

04.01.2022 16:06


Ավշար գյուղում՝ տան ննջասենյակում, կրծքավանդակի հատվածում կրակոցի հետքով հայտնաբերվել է տղամարդու դի

Ավշար գյուղում՝ տան ննջասենյակում, կրծքավանդակի հատվածում կրակոցի հետքով հայտնաբերվել է տղամարդու դի

Երեկ՝ հունվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների շտապօգնության խումբը կանչով մեկնել է Արմաշ գյուղ, որտեղ ննջասենյակում հայտնաբերել են տղամարդու դի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը նույն գյուղի բնակիչ՝ 50-ամյա Արմեն Դ-ն էր, իսկ ննջասենյակում՝ մարմնի մոտ, հայտնաբերել են «Իժ-28» տիպի հրացան։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի կրծքավանդակի վրա կա կրակոցի հետք։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Հանգամանքները պարզվում են։

Այս խորագրի վերջին նյութերը