Պատի՛վ եմ պահանջում, մեզ ո՞վ իրավունք ունի ասելու մահմեդական երկրից եկած ոչ լիարժեք քրիստոնյա. վարդենիսցի (տեսանյութ)
Պատիվ եմ պահանջում, ո՞վ իրավունք ունի ինձ ասելու՝ մահմեդական երկրից ժամանած ոչ լիարժեք քրիստոնյա. Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանի երդմնակալությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գեղամասարի բնակչուհի, Վարդենիսի ավագանու անդամ, երկարամյա մանկավարժ Ջեմմարա Վարդանյանը՝ դիմելով ավագանու անդամ, վերջին օրերին իր աղմկահարույց հայտարարություններով հայտնի դարձած ՔՊ-ական Նաիրա Մանուչարյանին:
Հիշեցնենք՝ արդեն նախկին Գեղամասար համայնքի 18 գյուղերի բնակչությունը հիմնականում Ադրբեջանի արյունալի կոտորածներից մազապուրծ Հյուսիսային Արցախի (պատմական Գարդմանքի) հայության մի հատվածն է, և, Վարդենիսի ավագանու վերջին նիստի ժամանակ արված անպատասխանատու և նիկոլիզմին բնորոշ երանգավորմամբ իր հայտարարությամբ ՔՊ-ական Նաիրա Մանուչարյանը հենց գեղամասարցիներին է վիրավորել:
Փաստենք նաև, որ Գեղամասար համայնքն իր 18 գյուղերով այժմ միացվել է Վարդենիս համայնքին: Շատերը կարծում են, որ Գեղամասար համայնքը լուծարվեց, քանի որ Փաշինյանի իշխանությունն այդ ճանապարհով փորձեց ազատվել նրա ընդդիմադիր ղեկավար Հակոբ Ավետյանից: Ավելացնենք նաև, որ Քարվաճառի դավադիր հանձնումից հետո Գեղամասարի գյուղերը հայտնվել են թշնամու դիպուկահարների նշանառության տակ:
Ջեմմարա Վարդանյանը, այդպիսով, հրապարակային կերպով պահանջում է ՔՊ-ական Նաիրա Մանուչարյանից՝ բացատրություն տալ՝ ի՞նչ իրավունքով է վիրավորել Խորհրդային Ադրբեջանից 1980-ական թթ. վերջերին Վարդենիսում վերաբնակված հայությանը, մարդկանց, որոնք, ծանր զրկանքներով հաստատվելով այդ վայրերում, իրենց մասնակցությունն են բերել նաև Արցախյան գոյապայքարին՝ տալով բազմաթիվ զոհեր: Փաստենք նաև, որ ՔՊ-ական, պատմության ուսուցչուհի հորջորջվող սույն տիկինը «ոչ լիարժեք քրիստոնյա» է անվանում գեղամասարցիներին՝ մարդկանց, որոնց թողած շեներում, անգամ խորհրդային տարիներին, պահպանվել են բազմաթիվ եկեղեցիներ և հոգևոր տաճարներ։
Այլևս չենք բացառում, որ սույն նիկոլական տիկինն ու նրա նմանները նույնն են մտածում նաև սեփական հայրենիքը կորցրած հադրութցիների, շուշեցիների ու այլոց մասին: Բնականաբար, այսպիսի «մահմեդական» մտածողության կնքահայրը հենց օրվա իշխանության պարագլուխն է, որն իր հանրային գործունեության արդյունքում ատելություն է գեներացրել արցախցիների, Խորհրդային Ադրբեջանից մազապուրծ հայության հանդեպ:

Աղբյուրը՝ yerkir.am