Լրահոս

04.01.2022 12:06


Վարդենիսում պայթեցման միջոցով վնասել են Սոթքի ոսկու հանքի աշխատակցի Mercedes-ը

Վարդենիսում պայթեցման միջոցով վնասել են Սոթքի ոսկու հանքի աշխատակցի Mercedes-ը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հունվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ոստիկանության Վարդենիսի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Պետրոսյանը տեղեկություններ է ստացել, որ Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասում պայթյուն է տեղի ունեցել։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 22։00-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Սև Մանուկյան փողոցի 1-ին շենքի բակում կայանված Վարդենիս քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Արամ Ա-ին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենան փորձել են պայթեցնել, ինչի արդյունքում մասամբ վնասվել է ավտոմեքենայի հետևի աջ հատվածը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Արամ Ա-ն աշխատում է «Գեո Պրո Մայնինգ» ՍՊԸ-ին պատկանող Սոթքի ոսկու հանքում։

Այս խորագրի վերջին նյութերը