Աշխարհ

03.01.2022 16:46


Գերմանիան կշարունակի գազի կարիք ունենալ էներգետիկ անցման գործընթացում

Գերմանիան կշարունակի գազի կարիք ունենալ էներգետիկ անցման գործընթացում

Գերմանիան գազի պահանջ կունենա Էկոլոգիապես մաքուր Էներգետիկայի անցման գործընթացում:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 3-ին այդ մասին հայտարարել Է Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը:

«Մենք կաշարունակենք գազի կարիք ունենալ անցումային հիման վրա»,-ասել Է նա:

Գերմանիան հրաժարվում Է ածխային և ատոմային Էներգետիկայից, անցնում Է Էկոլոգիապես մաքուր աղբյուրների:

Այդ անցումը տնտեսության և արդյունաբերության համար սահուն իրականացնելու նպատակով Գերմանիային ավելի շատ գազ Է անհրաժեշտ:

ԳԴՀ-ի կանցլեր Օլաֆ Շոլցն ավելի վաղ կարծիք Է հայտնել, որ 25 տարի հետո գազի մատակարարումներն արդեն այդքան կարևոր դեր չեն խաղա հանրապետության համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը