Աշխարհ

03.01.2022 20:20


Լուիս Սուարեսը որոշել է չերկարաձգել պայմանագիրը «Աթլետիկոյի» հետ

Լուիս Սուարեսը որոշել է չերկարաձգել պայմանագիրը «Աթլետիկոյի» հետ

Մադրիդի «Աթլետիկոյի» 34-ամյա ուրուգվայցի հարձակվող Լուիս Սաուրեսը որոշել է չերկարաձգել պայմանագիրն արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի հետ, հաղորդում է Calciomercato-ն։

Լուիս Սուարեսին ձեռք բերելու ցանկություն ունի ամերիկյան «Ինտեր Մայամին», որի համասեփականատերն անգլիացի Դեւիդ Բեքհեմն է։

Լուիս Սուարեսի պայմանագիրն «Աթլետիկոյի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Ամռանը նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ։ Այժմ Լուիս Սուարեսի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո։ Չի բացառվում, որ հունվարին իսպանական ակումբը վաճառի նրան։

Ընթացիկ մրցաշրջանում Սուարեսն «Աթլետիկոյի» հետ մասնակցել է 24 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Աղբյուրը՝ sport.news.am

Այս խորագրի վերջին նյութերը