Ռուսաստանցիները նշել են Նոր տարին տոնելու համար ամենահայտնի ուղղությունները՝ Հայաստան, Սոչի, Մալդիվներ, Սեյշելներ
Ռուսաստանցիների կողմից նոր՝ 2022 թվականը նշելու ամենահայտնի ուղղությունները եղել են Սոչին, Հայաստանը, ինչպես նաև Մալդիվյան ու Սեյշելյան կղզիները։ Նման եզրակացության է եկել «Ռուսկի ստանդարտ» բանկը՝ RS TLS կոնսիերժ-ծառայության տվյալների հիման վրա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Երկրի ներսում ամանորյա ճանապարհորդության համար ուղղություններից ռուսաստանցիներն առավել հաճախ ընտրել են Սոչին և Կրասնոդարի երկրամասի այլ առողջարանային քաղաքները, ինչպես նաև՝ Սանկտ Պետերբուրգը, Ռուսաստանի Ոսկե օղակը և Կալինինգրադը։
Ընդ որում, իրենց երկրի ներսում ճանապարհորդելու ռուսաստանցիների չնվազող հետաքրքրության ֆոնին ավելացել է դեպի մերձավոր արտասահման ուղևորությունների պահանջարկը։ Ամանորյա արձակուրդներին այս պահանջարկի առաջատարը Հայաստանն է դարձել։
Արտասահմանյան ուղևորությունների պահանջարկի առումով առաջատար է տաք երկրներում ծովափնյա հանգիստը։ Այսպես, 2021-2022 թվականների ամանորյա սեզոնին հեռավոր արտասահմանի երկրների թվում, ըստ RS TLS-ի, դարձել են Մալդիվյան ու Սեյշելյան կղզիները։ Երկրորդ տեղում Դոմինիկյան Հանրապետությունն է։ Կարիբյան ծովը ամանորյա տոներին ռուսաստանցիներին գրավում է իդեալական կլիմայով, վիզայի անհրաժեշտության և համավարակի պատճառով լուրջ սահմանափակումների բացակայությամբ, նշում են հետազոտության հեղինակները։
Պահանջված առաջին եռյակը եզրափակում է նաև ծովափնյա հանգիստը՝ Հնդկական օվկիանոսի Մավրիկիոս կղզում:
Տրված ուղեգրերի քանակով այս երկրներին հաջորդում են էքսկուրսիոն տուրերի երկրները։ Այս կատեգորիան բացում է ԱՄԷ-ն, մասնավորապես՝ Դուբայը։ Այնուհետև հաջորդում են Հորդանանն ու Մարոկկոն։
Բացի այդ, պահանջարկ ունեցող ամենադինամիկ աճող ուղղությունների թվում Սլովենիան է, որտեղ գերակշռում են լեռնադահուկային սպորտը, հանգստի ձմեռային տեսակները, ինչպես նաև՝ էքսկուրսիոն ծրագրերը:
Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել է 2021-2022 թվականների ամանորյա սեզոնին զբոսաշրջային ուղեգրերի վաճառքի դինամիկան «Ռուսկի ստանդարտ» բանկի RS TLS կոնսիերժ-ծառայությունների հաճախորդների շրջանում: