Twitter-ն ընդմիշտ արգելափակել է ԱՄՆ կոնգրեսականի հաշիվը՝ կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության համար
Twitter-ում Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ կոնգրեսական Մարջորի Թեյլոր Գրինի անձնական հաշիվն ընդմիշտ արգելափակվել է՝ կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության քաղաքականությունը խախտելու համար, գրում է The Guardian-ը։
Կիրակի օրը Գրինի դեմ գործողությունները ձեռնարկվել են որպես «սթրայքին» համակարգի մաս, որը գործարկվել էր անցյալ մարտին՝ արհեստական բանականության օգտագործմամբ «կորոնավիրուսի մասին այն հաղորդագրությունները բացահայտելու համար, որոնք մոլորության մեջ են գցում այնքան, որ վնաս են պատճառում»:
Երկու կամ երեք «սթրայքը» հանգեցնում է հաշվի 12 ժամով արգելափակման, չորս «սթրայքը»՝ մեկ շաբաթով արգելափակման, իսկ հինգը և ավելին՝ հաշվի մշտական հեռացման։
Twitter-ը նախկինում արդեն դադարեցրել էր Գրինի հաշիվը 12 ժամից մեկ շաբաթով։ Նա չորրորդ «սթրայքն» է ստացել այս ամառ՝ այն խոսքերի համար, որ պատվաստանյութերը չեն աշխատում:
«Մենք հստակ հասկացրել ենք, որ․․․ մշտապես դադարեցնելու ենք հաշիվները՝ քաղաքականության բազմակի խախտումների համար»,-կիրակի ասել է Twitter-ի ներկայացուցիչը:
Կոնգրեսական կնոջ պաշտոնական հաշիվը ակտիվ է մնում:
Սոցցանցերում քաղաքական գործիչն աջակցում է ռասիստական հայացքներին, դավադրության տեսությանը, օրինակ՝ պնդում է, որ 2020 թվականի նախագահական ընտրությունները կեղծվել են, և դեմոկրատների, այդ թվում՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի դեմ բռնության կոչ է անում:
Անցյալ փետրվարին Սենատում հանրապետականների առաջնորդ Միթչ Մաքքոնելը դավադրության տեսություններին և «գիտակցված ստերին» Գրինի հավատարմությունը «Հանրապետական կուսակցության համար քաղցկեղային ուռուցք» էր անվանել: Դեմոկրատների կողմից ղեկավարվող Ներկայացուցիչների պալատը նրան հեռացրել է հանձնաժողովների աշխատանքից։
Twitter-ը հուլիսին մեկ շաբաթով կասեցրել էր Գրինի աշխատանքը այն բանից հետո, երբ Ջո Բայդենը տեխնոլոգիական ընկերություններին կոչ էր արել ավելի վճռական գործողություններ ձեռնարկել կեղծ պատվաստանյութերի մասին պնդումների դեմ, որոնք, ըստ նախագահի, «սպանում են մարդկանց»: Twitter-ը հայտարարել է, որ հազարավոր թվիթներ է հեռացրել և բողոքել է միլիոնավոր օգտահաշիվների դեմ:
Գրինը պարբերաբար տուգանվել է՝ Կոնգրեսում կորոնավիրուսի հետ կապված կանոններին հետևելուց հրաժարվելու համար։

Աղբյուրը՝ news.am