Ռուսաստան մեկնող ոչ ռեզիդենտ քաղաքացիների համար սահմանվել են նոր կանոններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից տարածված տեղեկատվության համաձայն՝ աշխատանքային գործունեություն ծավալելու նպատակով, Ռուսաստանի Դաշնություն մեկնող ոչ ռեզիդենտ քաղաքացիների համար սահմանվել են նոր կանոններ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Միասնական սոցիալական ծառայությունը:
Նշվում է, որ ՌԴ մուտք գործելու օրվանից՝ 30 օրացուցային օրվա ընթացքում պետք է անցնել պետական մատնահետքի մեկանգամյա գրանցման և նկարահանման հաշվառում: ՌԴ մուտք գործելու օրվանից՝ 30 օրացուցային օրվա ընթացքում, անհրաժեշտ է անցնել բուժզննում՝ թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի օգտագործման առկայության կամ (բացակայության), առանց բժշկի նշանակման նոր պոտենցիալ հոգեակտիվ վտանգավոր նյութերի օգտագործման, հասարակության համար վտանգ ներկայացնող վարակիչ հիվանդությունների առկայության, նշված ցանկով ՌԴ կառավարության կողմից հաստատված, և մարդու իմունային անբավարարության վիրուսով առաջացած հիվանդությունների վերաբերյալ:
Բժշկական հետազոտությունների վերաբերյալ տեղեկանքները պետք է պարբերաբար ներկայացնել անմիջապես Ներքին գործերի ոլորտի տեղական կառավարման մարմիններ կամ ենթակա մարմիններ՝ էլեկտրոնային միասնական տեղեկատվական հարթակի միջոցով:
Նշված պահանջները չկատարելու դեպքում անձանց ՌԴ-ում ժամանակավոր գտնվելու ժամկետնետները կարող են կրճատվել:
Ռուսաստան մեկնող ոչ ռեզիդենտ քաղաքացիների համար սահմանվել են նոր կանոններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից տարածված տեղեկատվության համաձայն՝ աշխատանքային գործունեություն ծավալելու նպատակով, Ռուսաստանի Դաշնություն մեկնող ոչ ռեզիդենտ քաղաքացիների համար սահմանվել են նոր կանոններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Միասնական սոցիալական ծառայությունը: