Կոտայքի մարզում 44-ամյա վարորդը Mitsubishi Pajero-ով բախվել է ծառին. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Երեկ՝ հունվարի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 44-ամյա Բաբկեն Պ.-ն իր վարած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Բաբկեն Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին մահացել է:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 47 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: