Ներկայում «հղկվում է միասնական փաթեթ». ՌԴ ԱԳՆ-ն՝ Հրվ. Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին
ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ ՌուդենկոնՏԱՍՍ-ին տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին:
«Նախ ցանկանում եմ նշել, որ Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը կարևորագույն ուղղություններից է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման աշխատանքներում։ Ըստ էության, խոսքը երկու երկրների համար խաղաղ գոյակցությունից կոնկրետ գործնական օգուտներ քաղելու հնարավորության մասին է։ Ռուսաստանը այս գործընթացի անմիջական մասնակիցն է։
2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած գագաթնաժողովում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են ստեղծել եռակողմ աշխատանքային խումբ՝ երեք երկրների փոխվարչապետների համատեղ նախագահությամբ։ Այս մեխանիզմի շրջանակում կարևոր նախապատրաստական աշխատանք է կատարվել տարածաշրջանում ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ։ Ներկայում «հղկվում է միասնական փաթեթ»: Նման մոտեցումը կապահովի ընդունված որոշումների կայունությունը։
Ընթացիկ համատեղ աշխատանքի համար անհրաժեշտ ազդակ են տվել նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համապատասխան պայմանավորվածությունները։ Մենք կենտրոնանում ենք համատեղ ենթակառուցվածքային նախաձեռնությունների պարամետրերի մշակման և կոնկրետ նախագծերի մեկնարկի շուտափույթ ավարտի վրա»,-ասել է պաշտոնյան։
Ներկայում «հղկվում է միասնական փաթեթ». ՌԴ ԱԳՆ-ն՝ Հրվ. Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին
ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ՏԱՍՍ-ին տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին: