Լրահոս

31.12.2021 13:53


Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել են Nissan-ն ու UAZ-ը, որը կողաշրջվել է․ 15-ամյա երեխան հոսպիտալացվել է

Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել են Nissan-ն ու UAZ-ը, որը կողաշրջվել է․ 15-ամյա երեխան հոսպիտալացվել է

Երեկ՝ դեկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ 16/9 հասցեի դիմաց, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 48-ամյա Էդիկ Ա.-ի վարած UAZ Patriot և Երևանի բնակիչ, 40-ամյա Արտակ Գ.-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Nissan-ի ուղևոր, 15-ամյա Էլեն Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Վթարի հետևանքով UAZ-ը կողաշրջվել է:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 18 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը