Երևանում 73-ամյա վարորդը Mercedes-ով ՀՀ ոստիկանության վարչական շենքի հարևանությամբ վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է
Դեկտեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 73-ամյա Միսակ Ք-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Չարենցի 1 հասցեում՝ ՀՀ ոստիկանության վարչական շենքի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել միջին տարիքի կին հետիոտնի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։