Ապագա տեխնոքաղաքում բուհերը կանգնած են լրջագույն խնդիրների առաջ
Արդեն երկու տարի է, ինչ Գյումրու բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների թվի պակաս կա, շատ բաժիններ փակվել են, իսկ պրոֆեսորադասախոսական կազմը աշխատում է թերբեռնված: Գյումրու մանկավարժական ինստիտուտի ղեկավարությունը առաջիկա դժվարություններին դիմակայելու համար դիմել է կառավարություն: Գյումրու մանկավարժական ինստիտուտի պրոռեկտոր Սամվել Ալեքսանյանի խոսքերով՝ բուհում ուսանողների թիվը տարեցտարի պակասում է, որի հետևանքով ֆինանսական խնդիրներ կունենան նաև այս տարի։
-Այսօր բուհերը վնասով են աշխատում, քանի որ բուհի բյուջեն ձևավորվում է վճարովի համակարգում սովորող ուսանողների վարձավճարներից: Չի բացառվում, որ կլինի դասախոսների կրճատում. եղել է նման դեպք, մի քանի դասախոսներ կրճատվել են ուսանողների թվի կտրուկ նվազման պատճառով,-ասել է Սամվել Ալեքսանյանը:
Տնտեսագիտական ինտիտուտի Գյումրու մասնաճյուղը ևս բացառություն չէ, ուսանողների պակաս կունենենա նաև այս հաստատությունը։ Ավելին, կրթական ծրագրերի փոփոխման պատճառով այս տարի շրաջանավարտներ չեն լինելու, հետևաբար նաև բուհերը կզրկվեն ուսանողներից:
Տնտեսագիտական ինտիտուտի Գյումրու մասնաճյուղի ռեկտոր Սամսոն Դավոյանի խոսքերով՝ այս ամենի հետևանքով բուհերը կկանգնեն լրջագույն խնդիրների առաջ։
-Այս ամենն իր հերթին կբերի պրոֆեսորադասախոսական կազմի և աշխատավարձային ֆոնդի կրճատմանը: Սակայն հուսադրողն այն է, որ սա ժամանակավոր բնույթ է կրելու, իսկ պատճառներն օբյեկտիվ են,-լավատեսություն է հայտնել Սամսոն Դավոյանը:
Վիճակը անմխիթարական է նաև ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում: Այս տարի աշխատակազմի կրճատում և մի շարք բաժինների փակում սպառնում է նաև այս բուհին:
Հետաքրքիր է, որ Գյումրիում բարձրագույն կրթության համակարգը, որը հիմք պետք է հանդիսանա վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագծած ապագա տեխնոքաղաքի համար, անմխիթար վիճակում է, իսկ այդ բուհերն ավարտած մասնագետների գերակշիռ մասի որակական պատրաստվածությունը խայտառակ ցածր մակարդակի վրա է:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի