Աշխարհ

31.12.2021 21:46


Հնդկաստանի իշխանությունները նոր տարվա նախաշեմին սկսել են խիստ սահմանափակումներ կիրառել

Հնդկաստանի իշխանությունները նոր տարվա նախաշեմին սկսել են խիստ սահմանափակումներ կիրառել

Հնդկաստանի իշխանությունները սկսել են խիստ կանոններ կիրառել՝ ամանորյա տոնակատարություններին ընդառաջ երեկույթներին և հասարակական վայրերում զանգվածային հավաքույթները կանխելու համար, քանի որ երկրում COVID-19-ով վարակվածության բռնկում է նկատվում, փոխանցել է AP-ը:

Պաշտոնյաների խոսքով՝ բոլոր խոշոր քաղաքներում և ռեստորաններում գիշերային պարետային ժամ է մտցվել, իսկ այցելուների թիվը սահմանափակ է:

Այնուամենայնիվ, նահանգների կառավարությունների համար դժվար է սահմանափակել մարդկանց կուտակումները շուկաներում, կրոնական և հանգստի վայրերում, քանի որ դրանց թույլատրվել է բաց մնալ:

Առողջապահության դաշնային նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամում երկրում գրանցվել է կորոնավիրուսի 13.154 նոր դեպք և 268 մահվան դեպք։ Սա հոկտեմբերից ի վեր վարակման օրական ամենաբարձր ցուցանիշն է։

Հնդկաստանում օմիկրոն շտամով վարակվածների թիվը հասել է 961-ի:

Մումբայ ֆինանսական մայրաքաղաքի ոստիկանությունն արգելել է հինգ և ավելի մարդկանց հավաքները մինչև հունվարի 7-ը, քանի որ արձանագրվել է վարակակիրների թվի կտրուկ աճ, ինչը մայիսից ի վեր ամենաբարձր օրական ցուցանիշն է, հայտնել են տեղական իշխանությունները:

Հնդկաստանն արագացրել է պատվաստումները այս շաբաթվա սկզբին՝ թույլատրելով արտակարգ իրադրության պայմաններում COVID-19-ի դեմ Merck հաբի և ևս երկու պատվաստանյութի օգտագործումը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը