Աշխարհ

31.12.2021 19:42


Հայտնի են սմարթֆոնի աշխատանքն արագացնելու եղանակները

Հայտնի են սմարթֆոնի աշխատանքն արագացնելու եղանակները

Սմարթֆոնը կարող է սկսել դանդաղ աշխատել, եթե այն երկար ժամանակ չթարմացվի և ավելորդ ֆայլերը չջնջվեն, հայտնում է Gazeta.ru-ն։

Ըստ Itel-ի փորձագետ Սվետլանա Մուրեևայի՝ սմարթֆոնը համակարգային աղբից և ավելորդ ֆայլերից մաքրելու համար կարող եք օգտագործել ինչպես ներկառուցված, այնպես էլ արտաքին հավելվածներ։ «Դրանք թույլ են տալիս մեկ սեղմումով մաքրել քեշը, բեռնաթափել համակարգը ֆոնային պրոցեսներից և ազատվել ավելորդ ֆայլերից»,-նշել է մասնագետը։

Անհրաժեշտ է նաև անջատել որոշ կամընտիր հավելվածների ավտոմատ գործարկումը, որոնք աշխատում են հետին պլանում և դանդաղեցնում են սարքի աշխատանքը: Որպես սմարթֆոնի աշխատանքն արագացնելու ձևերից մեկը` Մուրեևան նշել է սարքի հիշողությունը հին ֆայլերից մաքրելը: «Ավելի լավ է մի քանի գիգաբայթ հիշողություն մաքուր պահել, որպեսզի հավելվածները աշխատեն առանց խափանումների և կարողանան թարմացվել»:

Եզրափակելով՝ փորձագետը նշեց, որ չափազանց կարևոր է պարբերաբար թարմացնել սարքի ծրագրային ապահովումը։ Աշխատանքն արագացնելու համար երբեմն կարող եք դիմել սարքը` գործարանային կարգավորումների վերադարձնելուն: «Այս ֆունկցիան ամբողջությամբ կմաքրի սարքի հիշողությունը։ Այս մեթոդը սովորաբար օգտագործվում է, երբ սմարթֆոնը փոխանցվում է մեկ այլ սեփականատիրոջ»,-ընդգծել է Սվետլանա Մուրեևան։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը