ՊՆ փոխգնդապետը Իջևանում վրաերթի է ենթարկել 56-ամյա հետիոտնի. վերջինս մահացել է
Դեկտեմբերի 30-ին, ժամը 17։45-ի սահմաններում Mitsubishi մակնիշի ավտոմեքենան Իջևան քաղաքի Արցախյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Տավուշի մարզի բնակիչ, 56-ամյա Խ. Մխիթարյանին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Իջևան» բժշկական կենտրոն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։ Դրանից հետո վարորդը ահազանգել է ոստիկանության Իջևանի բաժին։
Տեղում պարզվել է, որ վարորդը ՀՀ ՊՆ ծառայող է, ինչի համար էլ դեպքի վայր են ժամանել Ռազմական ոստիկանության Իջևանի ծառայողները։
Դեպքի վայրում զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի կայազորի քննչական վարչության քննիչները։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ՀՀ ՊՆ N զորամասի ծառայող է, կոչումով՝ փոխգնդապետ։
Ոստիկանությունն ու կայազորի քննչական վարչությունը պարզում են վարորդի ամբղջական տվյալները։