Աշխարհ

30.12.2021 23:05


ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են հասնել ԼՂ հարցով եռակողմ պայմանավորվածությունների շուտափույթ իրագործմանն ու տարածաշրջանում կապերի ապաշրջափակմանը

ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են հասնել ԼՂ հարցով եռակողմ պայմանավորվածությունների շուտափույթ իրագործմանն ու տարածաշրջանում կապերի ապաշրջափակմանը

Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը հինգշաբթի հեռախոսազրույց են ունեցել՝ ամփոփելով անցնող տարում համատեղ աշխատանքի արդյունքները, ինչպես են պայմանավորվել են հասնել Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ պայմանավորվածությունների շուտափույթ իրագործմանն ու տարածաշրջանում կապերի ապաշրջափակմանը:

«Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարներն ամփոփել են համատեղ աշխատանքն անցնող տարում երկկողմ հարաբերությունների համատեքստում, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգում: Արձանագրվել է ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության առաջխաղացումը բոլոր ուղղություններով»,-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Նախարարները կարծիքներ են փոխանակել նաև Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների ընթացքի մասին:

«Պայմանավորվել են գործը տանել գագաթնաժողովների որոշումների լիակատար և շուտափույթ իրականացմանը, այդ թվում՝ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով մեխանիզմների գործարկման մասին»,-ընդգծել են գերատեսչությունից:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը