Քաղաքական

30.12.2021 17:27


Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության համար հատուկ ներկայացուցիչների նշանակումը տրամաբանական և բանական քայլ է. Զախարովա

Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության համար հատուկ ներկայացուցիչների նշանակումը տրամաբանական և բանական քայլ է. Զախարովա

Ռուսաստանը համարում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի առողջացմանը և վստահության և բարիդրացիության ձևավորմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դեկտեմբերի 30-ին կայացած ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ռուսաստանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ պատրաստ է միջնորդական դեր ստանձնել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցում»,-ասել է Զախարովան:

Նա բանական և տրամաբանական քայլ է համարել Հայաստանի և Թուրքիայի կողմից երկխոսություն սկսելու համար հատուկ ներկայացուցիչների նշանակումը՝ ընդգծելով, որ Մոսկվան պատրաստ է միջնորդական և կազմակերպչական դեր ստանձնել հատուկ ներկայացուցիչների միջև շփումների առումով:

Այս խորագրի վերջին նյութերը