Աշխարհ

30.12.2021 20:23


COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 284 միլիոնը. Worldometer

COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 284 միլիոնը. Worldometer

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում դեկտեմբերի 30-ի առավոտվա դրությամբ կազմել է 284 580 401: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 422 376-ի: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ն, Հնդկաստանը և Բրազիլիան:

Վարակվածների և մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 53 663 221 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 822 920-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղը զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի քանակը հասել է 34 822 040-ի, իսկ ախտահարման հետևանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել է 480 860: Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 22 269 031 հիվանդացած, նրանցից մահացել է 619 095 մարդ:

Այս խորագրի վերջին նյութերը