Աշխարհ

30.12.2021 20:45


Փորձագետները նկարագրել են ապագայի իդեալական սմարթֆոնը

Փորձագետները նկարագրել են ապագայի իդեալական սմարթֆոնը

Փորձագետները թարմացման ավելի երկար աջակցություն են ակնկալում ապագայի սմարթֆոններից: Այս մասին հայտնում է Android Authority պարբերականը:

Հրապարակման հեղինակները, ելնելով օգտատերերի ցանկություններից, թվարկել են ժամանակակից սմարթֆոնների վերաբերյալ հիմնական բողոքները և այն գործառույթները, որոնք նրանք կցանկանային տեսնել սարքերում 2022 թվականին։ Փորձագետների կարծիքով՝ իդեալական հեռախոսը, առաջին հերթին, պետք է երկար ժամանակ համակարգի թարմացումներ ստանա։ «Մենք ցանկանում ենք, որպեսզի ապրանքանիշերն ավելի ակտիվ լինեն հին թոփային մոդելների թարմացման հարցում»,-ասվում է հաղորդագրության մեջ: Լրագրողներն առաջարկել են նաև հեռախոս գնելիս սպառողին լիցքավորիչի ընտրություն տալ, հայտնում է «Լենտա»-ն:

«Հիանալի կլիներ, եթե ավելի շատ ընկերություններ հրաժարվեին պատենտավորված չափանիշներից»,-ընդգծել են հեղինակները: Նրանց նկարագրած իդեալական սմարթֆոնը պետք է արագ լիցքավորում ապահովի ցանկացած աքսեսուարով։ Փորձագետները նաև ակնկալում են, որ 2022 թվականին ավելի շատ բրենդներ ծալովի սմարթֆոններ կթողարկեն՝ օգտատերերին ընտրության հնարավորություն տալու համար:

Լրագրողները նաև գաջեթ արտադրողներին խնդրել են հրաժարվել երկու մեգապիքսել տեսախցիկներից: «Սա ակնհայտ փորձ է՝ ավելացնելու հետևի տեսախցիկների թիվը՝ առանց որակի բարելավման»,-ասվում է զեկույցում։

Այս խորագրի վերջին նյութերը