Ճապոնիայի սուզանավերի վրա կտեղադրվեն մինչև 1000 կիլոմետր հեռահարությամբ թևավոր հրթիռներ
Ճապոնիայի կառավարությունը պլանավորում Է այս տասնամյակի երկրորդ կեսին երկրի սուզանավերի վրա տեղադրել մինչև 1 000 կիլոմետր հեռահարությամբ թևավոր հրթիռներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 30-ին հաղորդել Է Yomiuri թերթը՝ վկայակոչելով աղբյուներ: Սպասվում Է, որ թռիչքի՝ մինչև 1 000 կիլոմետր հեռահարությամբ հրթիռերը կկարողանան խոցել վերերկյա թիրախները ստորջրյա դրությունից արձակելիս:
Դրա շնորհիվ Ճապոնիայի հակառակորդների համար ավելի բարդ կլինի կանխատեսել, թե հատկապես որտեղից կկատարվի արձակումը, ինչը կբարձրացնի երկրի պաշտպանունակությունը: Այդ հրթիռների մշակման համար Ճապոնիայի 2022 ֆինանսական տարվա (սկսվում Է 2022 թվականի ապրիլից) բյուջեի նախագծում հատկացվել Է շուրջ 39,3 միլիարդ իեն (մոտավորապես 340 միլիոն դոլար):