Աշխարհ

30.12.2021 13:15


Ադրբեջանի գլխավոր շտաբի պետն այցելել է Հայաստանի հետ սահման

Ադրբեջանի գլխավոր շտաբի պետն այցելել է Հայաստանի հետ սահման

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիեւն այցելել է Քարվաճառում (Քելբաջարում) տեղակայված զորամասեր։ Այս մասին haqqin.az-ին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

«Բանակի գլխավոր շտաբի պետը ծանոթացել է շտաբի անձնակազմի եւ զինծառայողների համար ստեղծված պայմաններին, ուսումնասիրել շահագործման հանձնված ճաշարանը։ Կ.Վելիեւը հետաքրքրվել է Հայաստանի սահմանին մինչեւ 3400 մետր բարձրության վրա ծառայող զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններով եւ հրամանատարական դիտակետից հետեւել է հակառակորդի գործողություններին՝ լրացուցիչ հանձնարարականներ տվել մարտական ​​գործողությունների կազմակերպման եւ մարտական հերթապահության իրականացման վերաբերյալ»,-ասել է աղբյուրը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը