«Փխրուն գործընթաց է. կողմերի միջև շատ քիչ վստահություն և մեծ կասկածներ կան». ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալը՝ հայ-թուրքական կարգավորման մասին
Ռուսաստանը ողջունում և աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունները։ Այդ մասին Anadolu գործակալության թղթակցին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
Դիվանագետի խոսքով, երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների վերականգնումից «ամբողջ աշխարհը կշահի»։
«Մենք լավ գործընկերներ ենք ինչպես Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի հետ»,-ասել է Պոլյանսկին՝ նշելով, որ Ռուսաստանը նպաստել է տարածաշրջանի երկրների միջև տնտեսական կապերի հաստատմանը։
«Այս գործընթացը շատ փխրուն է, և կողմերի միջև շատ քիչ վստահություն և մեծ կասկածներ կան: Այսպիսով, մենք պետք է դա հաղթահարենք»,-եզրափակել է Պոլյանսկին:

Աղբյուրը՝ tert.am