Քաղաքական

30.12.2021 10:56


Վարդենիսի ավագանու անդրանիկ նիստը տապալվեց․ լարված իրավիճակ է (ուղիղ)

Վարդենիսի ավագանու անդրանիկ նիստը տապալվեց․ լարված իրավիճակ է (ուղիղ)

Վարդենիսի նորընտիր ավագանին այսօր՝ դեկտեմբերի 30-ին, իր անդրանիկ նիստ է գումարել:

Նշենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում այս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, եւ մանդատների քանակն արդեն բավարարում էր համայնքապետ ընտրելու համար։

Դրանից հետո «Միասնական Վարդենիս»-ի առաջին համար, Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանին հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք առաջադրվեց, եւ նա կալանավորվեց։

Այնուհետեւ ՔՊ-ն դիմել է դատարան, որի արդյունքում 6 տեղամասերում իրականացվում է վերահաշվարկ: Վերահաշվարկի արդյունքում մի մանդատ ավելացնում են ՔՊ-ին եւ նա ստանում է 14 մանդատ, ինչը 50 տոկոսից ավելի է:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը