Էլեկտրաէներգիայի թանկացումը աղքատացման խորացման նոր պատճառ է դառնալու. Կարեն Չիլինգարյան
Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը բարդացնելու է ՀՀ քաղաքացիների մեծամասնության՝ առանց այդ էլ սոցիալապես դժվարին կենսապայմանները և աղքատացման խորացման նոր պատճառ է դառնալու, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սպառողների խորհրդատվություն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը։
Նրա խոսքով՝ եթե միայն էլեկտրաէներգիան թանկանար, կարելի էր մի կերպ համակերպվել դրա հետ, այնինչ համատարած թանկացումների ֆոնին հոսանքի թանկացումը լրացուցիչ կերպով հարվածում է սպառողների գրպանին։
«Տուժում է առավելապես անապահով խավը, որի կյանքի որակն անխուսափելիորեն ընկնելու է։ Եթե թանկացումները նույն տեմպով շարունակվեն, ազգաբնակչության աղքատության շեմը կբարձրանա։
Ճիշտ է, ամբողջ աշխարհում թանկացումներ են, բայց թանկացումներին զուգահեռ՝ նաև աշխատավարձերը, թոշակները և նպաստներն են բարձրանում, իսկ մեզ մոտ՝ Հայաստանում, այդպես չէ։ Այստեղ միայն մի փոքր մասի համար են աշխատավարձերը բարձրանում»,-ասաց Կարեն Չիլինգարյանը։
«Սպառողների խորհրդատվություն» ՀԿ նախագահի համոզմամբ՝ էլեկտրաէներգայի թանկացումը շղթայական թանկացումների առիթ է հանդիսանալու՝ սկսած առաջին անհրաժեշտության պարենային և այլ ապրանքներից, վերջացրած գազով։
Հիշեցնենք, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի միջին կշռված սակագինը 2022 թվականի փետրվարի 1-ից կավելանա 4.7 դրամով. սոցիալապես անապահով ընտանիքների համար, սակայն, գործող սակագները կպահպանվեն: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 29-ի նիստում ընդունել է համապատասխան որոշումը: