Աշխարհ

30.12.2021 08:43


Ադրբեջանը մեկ տարվա ընթացքում մոտ 900 վարժանք է անցկացրել

Ադրբեջանը մեկ տարվա ընթացքում մոտ 900 վարժանք է անցկացրել

Ընթացիկ տարվա ընթացքում ադրբեջանական բանակում բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ մինչեւ 900 հրամանատարաշտաբային, մարտավարական հատուկ եւ սիմուլյացիոն վարժանքներ են անցկացվել։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին տարվա արդյունքներով ճեպազրույցում ասել է ՊՆ մամուլի քարտուղար Անար Էյվազովը։

Նա նշել է, որ զինծառայողները մասնակցել են Ռուսաստանում, Ղազախստանում եւ Իրանում անցկացվող միջազգային մակարդակի մրցումներին, ինչպես նաեւ մի շարք միջազգային վարժանքների՝ Թուրքիայում, Պակիստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը