Լրահոս

29.12.2021 21:57


Տավուշում բախվել են «ՎԱԶ 21099»-ն ու ՊՆ «Камаз»-ը, 5 վիրավորներից 2-ին տեղափոխում են Երևան

Տավուշում բախվել են «ՎԱԶ 21099»-ն ու ՊՆ «Камаз»-ը, 5 վիրավորներից 2-ին տեղափոխում են Երևան

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Իջևան-Բերդ ավտոճանապարհի 34 կմ հատվածում բախվել են ՎԱԶ 21099 և ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված Камаз մակնիշի բեռնատարը, հայտնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 5 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունն ու ռազմական ոստիկանությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը